USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
56 միլիոն դոլար հանուն Հայաստանի անվտանգության
2016-12-22 23:51:00
Տպել Տպել

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հայկական «Սպայկան» ընկերությունը մոտ 56 մլն դոլար կներդնի Հյուսիսային Օսեթիայում. խնձորի այգիներ կհիմնվեն, նաև պահեստ է կառուցվելու:

Հյուսիսային Օսեթիայի հանրապետության նախագահ Վյաչեսլավ Բիտարովի հետ հանդիպման ժամանակ «Սպայկայի» գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը նշել է, որ Հայաստանում ջերմոցային արտադրության լավ փորձ կա, ընկերությունը կապահովվի 300 մշտական աշխատատեղ, լրացուցիչ կներգրավվի 700 մարդ: Նախագահը ողջունել է ներդրումների առաջարկությունը: Այս մասին ասվում է Հյուսիսային Օսեթիայի նախագահի պաշտոնական կայքում:

Տարիներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ընկերության համասեփականատեր է նաև Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:

Ընկերությանը, այս ոլորտում ԱՊՀ ամենակայացած ընկերություններից մեկն է և բեռնափոխադրումներ է իրականացնում ԱՊՀ մի քանի երկրներում: Մեր տեղեկություններով այս ներդրումը ընկերությունը կարողացել է բերել դրսից և նպատակն է բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարդակը:

Քանի որ Լարսով անցնող ճանապարհը հաճախ է փակվում ու խնդիրներ առաջացնում երկրի տնտեսության համար, ուստի շատ կարևոր է, որ լինի այլընտրանք: Այլընտրանք կարող է դառնալ ընկերության կողմից հիմնվող պահեստները Հյուսիսային Օսեթիայում, որը կկարողանա մեծ քանակի ապրանք պահեսատվորել և կոմպեսացնել Լարսի փակման հետևանքով առաջացած վնասները:

politik.am

Այս նյութը դիտել են - 1286 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook