USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ցավոք, Սեյրան Օհանյանը կորցրել է հիշողությունը
2016-12-27 11:40:00
Տպել Տպել

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` երեկ, հանդես էր եկել քաղաքական նոր հայտարարությամբ: Նախկին նախարարը այս անգամ անդրադարձ է կատարել Արցախի խնդրի կարգավորմանը: Նա իր խոսքում անդրադարձ է կատարել ներկայումս խնդրի շուրջ ամենաքննարկվող կարծիքներին, այդ թվում նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

Սեյրան Օհանյանը՝ իր հայտարարության մեջ,  մի քանի կոշտ շեշտադրումներ էր արել:  Նախկին նախարարը մասնավորապես հայտարարել էր.«Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացնելու և բանակցային գործընթացում ուժեղի դիրքերից հանդես գալու համար` անհրաժեշտ է ստեղծել զարգացող և մրցունակ տնտեսական համակարգ։
Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից և ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության և արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձևավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն»,-հայտարարել է Սեյրան Օհանյանը։

Նախկին նախարարը կարծես կորցրել է հիշողությունը: Նա մոռացել է, որ ինքն ամեն բան արել է, որպեսզի ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությունները չհեռանան: Նա ընտրական կեղծարարության մաս է դարձրել զինվորներին և սպայական կազմին՝ նրանց ստիպելով քվեարկել բացառապես իշխանությունների օգտին: Նա մոռացել է, որ 2008 թվականի մարտի 1-ին զորք է մտցրել Երևան և այդպիսով պահել վստահություն չվայելող մարդկանց իշխանությունը:

politik.am

Այս նյութը դիտել են - 1772 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook