USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ
2017-01-27 10:40:00
Տպել Տպել


ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ
Հայոց բանակի ծննդյան 25-ամյակն է, ազգի նվիրյալների տոնը:

Այս օրը հիշենք նրանց, ովքեր հիմք դրեցին զինված ուժերին, հարգանքի տուրք մատուցենք հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին, մեր երախտագիտությունը հայտնենք հայոց բանակում իրենց մարտական ավանդն ունեցող ազգի զավակներին, նրանց, ովքեր այսօր էլ շարունակում են ծառայել ազգային բանակում:

Շնորհավորանքս համայն հայությանը, առանձնապես սահմանամերձ բնակավայրերում ապրողներիս, ովքեր թև ու թիկունքն են հայոց բանակի: Ազգային պետության անկախության պահպանման երաշխիքը մարտունակ բանակի ստեղծումն էր, որ կազմավորվեց 1992-ի հունվարի 28-ին: Այդ օրը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ ազգային բանակի ստեղծման սկիզբը: Զինված ուժերի գերագույն խնդիրը դարձավ սեփական ժողովրդի անվտանգության ապահովումը, հայրենիքի ամբողջականության և ազգային պետական շահերի պաշտպանությունը, և այն մեր հոգում ամրագրվեց որպես ազգի անպարտելիության, նրա հերոսական ոգու, ազգային հպարտության, հերոսացումի և նվիրաբերումի հավերժական տոն:
Արցախյան ազատամարտի հերոսական ճանապարհ անցած ազգի նվիրյալների տոնն է համարվում, որ ծանր փորձություններով անցան, և բանակի խաղաղ կառուցման ներշնչմամբ այս օրը դարձրին մեր անկախության երաշխիքը, մեր ներկան ու գալիք օրը: Սահմանին կանգնած հայ զինվորի ու սպայի մարտական ոգին է հայոց բանակը, հանուն հայրենյաց նահատակվածների հիշատակը, ապրիլյան պատերազմով անցած մեր քաջորդիների հերոսական ուղին, մեր անվտանգության պահպանման և խաղաղության հարատևության երաշխավորը, որն իր ներսում ապրելու, արարելու հզոր կամք ունի ամբարած:
Մեր խաղաղ ու անվտանգ օրերի երաշխավորն է հայոց բանակը, մեր երկրի երջանիկ ու պայծառ ապագան: Հայոց բանակը մեր գոյությունն է, մեր ապրած ամեն մի օրը` հայ զինվորի կորստյան դառնագին բոթով ամրագրված: Հայոց մայրերի կարոտի կանչն է այն, խաղաղ օրերի մեր երազանքը, հայոց բանակը մեր լինելությունն է` այս տոնական օրով հավերժացված: Հայոց բանակը Արցախի սահմանամերձ բնակավայրիս խաղաղ գիշերն է, նրա ամեն մի լուսաբացը, հայոց բանակը մեր հիշողությունն է` գալիք խաղաղ օրերի երազանքներով փառավորված:
Նատաշա Պողոսյան

 

Այս նյութը դիտել են - 3207 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook