USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՔԿՀ աշխատակազմի նման վարքագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը․ Փաստաբանների պալատ.. Armtimes
2017-02-15 15:46:00
Տպել Տպել

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի հարցով ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր դիմել է ՀՀ արդարադատության նախարարին։ Ինչպես տեղեկացրել են ՀՀ Փաստաբանների պալատից, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը 2017 թվականի փետրվարի 14-ին մերժել է կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի տեսակցությունը։ Ըստ փաստաբան Մուշեղ Շուշանյանի՝ ՔԿՀ-ն չի թույլատրել տեսակցությունը պաշտպանյալի հետ, քանի որ փաստաբանը հրաժարվել է իր մոտ գտնվող փաստաթղթերի՝ քրեական գործի առնչությունը պարզելու նպատակով ուսումնասիրության համար տրամադրել ՔԿՀ աշխատակիցներին:

Փաստաբանների պալատը ՀՀ արդարադատության նախարարին ուղղված 2017 թվականի փետրվարի 15-ի գրությամբ նշել է, որ ՔԿՀ կողմից վկայակոչված կանոնակարգի նորմերի հիման վրա փաստաբանի մոտ քրեական գործի նյութերին չառնչվող այլ փաստաթղթերի հայտնաբերմանն ուղղված գործողությունն անհնար է կատարել առանց բոլոր փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու։
Նման գործողությամբ ՔԿՀ աշխատակիցները փաստացի հնարավորություն կունենան ծանոթանալու փաստաբանական գաղտնիք պարունակող այլ նյութերին, ինչպես նաև՝ չունենալով անհրաժեշտ գիտելիքներ կամ տեղեկություններ, հայեցողաբար գնահատելու փաստաթղթերի առնչությունը քրեական գործին:

Ըստ ՀՀ փաստաբանների պալատի դիրքորոշման՝ ՔԿՀ աշխատակազմի նման վարքագիծը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին և ներպետական օրենքներին։

armtimes.com

Այս նյութը դիտել են - 2076 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook