USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Տարոն Մարգարյանի հրաժարականի «պահանջը» Politik
2017-02-17 13:57:00
Տպել Տպել

Ազգային Ժողովի և Երևանի ավագանու ընտրություններից առաջ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ քարոզչական հարձակումները ակտիվացել են: Տարոն Մարգարյանի դեմ պայքարողները հիմնականում ցանկություն ունեն ստանալ Երևանի քաղաքապետի պաշտոնը և քանի որ գործող քաղաքապետի վարկանիշը բարձր է, ապա պետք է փորձ կատարեն անվանարկել նրան:

Այս համատեքստում էլ օրերս Երևանի մամուլի սրահներից մեկում կազմակերպվել էր ասուլիս, որի մասնակից  «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան  Հովհաննիսյանը  հայտարարել էր, որ իրենք պահանջելու են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը,  քանի որ նախորդ ամիս տեղացած ձյան պատճառով վթարների թիվը աճել է ու ավտովարորդները տուժել են:

Բոլորին է հայտնի, որ ձմռան ամիսներին ավտովթարների թիվը ավելանում է՝ եղանակային պայմաններից ելնելով, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ որոշ շրջանակները նախընտրական այս պրոցեսում փորձում են օգտագործել անգամ օգտագործման համար անհնարին մեղքերը:

Հրաժարականի այս պահանջը այնքան անլուրջ և ծիծաղելի է, որ շատերը հումորով նշում են, որ առաջիկայում Տարոն Մարգարյանի հրաժարականը կարող են պահանջել նաև ծիծեռնակները, քանի որ ձմռան անսպասելի երկարելը, նրանց խանգարում է վերադառնալ տաք երկրներից:

politik.am

Այս նյութը դիտել են - 2056 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook