USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«ՀԺ»․Կատաղի պայքար. Միհրան Պողոսյանը հեռախոսներ է բաժանում
2017-02-18 23:53:00
Տպել Տպել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ինչպես նաեւ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող Միհրան Պողոսյանը ընտրակեղծիքների նոր եւ թանկարժեք տեխնոլոգիա է կիրառելու:

Միհրան Պողոսյանը պայքարելու է Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, որտեղ արդեն մի քանի ամիս է՝ սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ հանդիպում է տարբեր խավի բնակիչների հետ, նվիրատվություններ անում:

Տեղեկություններ կան, որ ԴԱՀԿ նախկին պետն ընտրողներին նախապես բջջային հեռախոսներ է տալիս եւ պատվիրում դրանցով նկարել քվեարկած քվեաթերթիկը: Դուրս գալուց հետո ընտրողը եթե ցույց տա նկարածը, որ Մ. Պողոսյանին է ընտրել, այդ բջջային հեռախոսը կմնա իրեն:

Մենք փորձեցինք ճշտել, թե որքանով է իրականությանը համապատասխանում այս տեղեկությունը: Պողոսյանի գրասենյակից պատասխանեցին. «Բակային զրույցների» ձեւաչափի տեղեկությունները կամ մասնավոր բնույթի անհիմն ֆեյսբուքյան գրառումները գրասենյակը չի մեկնաբանում»:

Այս նյութը դիտել են - 1748 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook