- 2025-02-12 21:09:00«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Չենք հաշտվում, ամենևին չենք հաշտվում այս մտքի հետ…Իրար հետևից կորցնում ենք մեր երիտասարդներին ու ցավում… Իմ ցավը բազմաճյուղ է, բազմարմատ, որ բոլորինն է ու սփռված է ամենուր և ամենքի տունն է մտել: Օրեր առաջ նա կար, ապրում էր խաղաղ ու հաշտ այս աշխարհի հետ, իսկ այսօր Սահակի հուղարկավորությունն էր: Հոգի ու սիրտ հուզող բառեր չեն գալիս մտքիս, բայց նա հայտնություն էր կարծես, եկավ ու գնաց, որ մենք հարցնենք միմյանց, թե ինչու նա հանկարծ հեռացավ:
Ահա այսպես բարությամբ ու մաքուր նայել է աշխարհին, բայց հիմա չկա, բառերն էլ արգելք են հանդիսանում ինձ, որ կարողանամ տվայտանքներս արտահայտեմ, որ բոլորինն է դարձել: Հայացքն էլ մաքուր է` ինչպես հոգին, ու այդ մաքրության մեջ ազնվություն կար, որ իր հետ տարավ…Տարավ, որ մեզ` ապրողներիս համար դառնա անցյալի ու ներկայի մեջ ապրող, բայց գալիքին հառված մի դառնակսկիծ ու անմար հուշ:
Ես այսօր այն դասարանում էի, որտեղ նրան դասավանդել էի ու տարիների հեռավորությունից ես նրան էի փնտրում, այն նստարանը` պատուհանի կողքին, որ նա էր նստում: Ուզում էի հեկեկալ անհագ, բայց դասարանի դուռը բացվեց, ու մշուշված հայացքս նրան էր տեսնում, ինձ թվաց` հենց ինքը ներս մտավ` դասից ուշացած:
Ես այս պահին զգում եմ նրա ոտնաձայնը, որ կամաց բացում էր իմ բնակարանի դուռը, և անշշուկ ներս էր մտնում` այն անմեղ ժպիտը դեմքին, ու ես հարցնում էի նրան հայոց լեզվի դասը, որ գալիս էր լրացնելու բացթողված դասանյութերը` բարձրագույն ընդունվելու համար:
Առաջին օրերին ասաց, որ ամաչում է դաս պատմել, բայց սովորել է այդ օրվա նյութը: Գուցե ամաչում էր որևէ մեկից, ուրիշ դպրոցականներ էլ կային, բայց մենք «հաշտվեցինք» իրար հետ, երբ համարձակ մտքերը հավաքեց մի օր ու այդ օրվանից սկսեց խոսել: Ես գլխահակ էի լսում նրան, չէի միջամտում, այնքան զգույշ, որ հանկարծ մտքերը չխառնի…Բայց մի օր հույզերը իմը դարձան, ու այդ անձնական ապրումների մեջ նորից տեսա մի մաքուր, անաղարտ հոգի:
Անսպասելի էր, երբ մի օր դպրոցի երրորդ հարկում մի բարձրահասակ երիտասարդ` անչափ կոկիկ կեցվածքով, կանգնեց իմ առջև: Կարծես նահանջել ցանկացա` մի պահ չճանաչելով նրան, բայց կենսախինդ ու մտերմական նայում էր ինձ: Եվ հիմա եմ լսում, որ շատ էր գրքեր ընթերցում, ու այդ գրքերից ստացած իմաստությամբ նա հեռացավ մեզանից: Նաև ջերմ բաղձանք կար նրա հոգում, որ ամուսնանար, ընտանիք կազմեր, սակայն ողբերգական գունավորում ստացավ նրա երիտասարդ կյանքը, մի կյանք, որ ծայրեծայր լցված էր հարազատների ջերմությամբ:
«Ինչու»-ների բազմությունը խեղդում է մեզ… Հեռացավ մեզանից մի երիտասարդ կյանք, որ ապրում էր մեր կողքին` շատերի ցավերին կարեկից, և հաշտ էր ու խաղաղ այս աշխարհի հետ:
Նատաշա Պողոսյան
ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան
«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ
Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած
Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում
Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է
2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը
Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում
Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է
Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում
«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն