USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արգամ Աբրահամյանի թիմակցի դեմ քրեական գործ է հարուցվել. գիշերը նրան տնից բերման են ենթարկել Newsbook
2017-03-13 03:03:00
Տպել Տպել

Այս գիշեր Արարատի բաժնի ոստիկանները խուզարկություն են կատարել Արևշատ գյուղի բնակիչ Գեղամ Հակոբյանի բնակարանում, ապա բերման ենթարկել նրան: Հակոբյանն Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի թիմակիցներից է: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում:

Իսկ թե կոնկրետ ի՞նչ քրեական գործ է և ե՞րբ է այն հարուցվել, խնդրեցին ճշտել նախաքննական մարմնից:

NewsBook-ը փորձեց Քննչական կոմիտեի լրատվականից պարզել` ո՞ր հոդվածով է հարուցվել գործը և ե՞րբ:

Վերջիններս խոստացան օրվա ընթացքում գործի վերաբերյալ մանրամասներ հաղորդել: Նշենք, որ օրեր առաջ Արգամ Աբրահամյանի շտաբի մեկ այլ անդամ` Գարսևան Վարդանյանը, Գոռ և Տիգրան Բաղդասարյանները կանչվել էին ոստիկանության Արտաշատի բաժին:

Նույն բաժնի ՃՈ աշխատակիցները մարտի 3-ին տուգանային հրապարակ էին տարել Աբրահամյանի հարազատներից մեկի` Խաչիկ Հովհաննիսյանի մեքենան: Ոստիկանության լրատվության վարչությունից պարզաբանել էին, որ Հովհաննիսյանի մեքենան տուգանային հրապարակ են տեղափոխել չթույլատրված ձայնային ազդանշանային համակարգ կիրառելու համար:

Սակայն մեր տեղեկություններով` ավտոմեքենայի տիրոջը ևս բերման էին ենթարկել Ճանապարհային ոստիկանություն: ՃՈ աշխատակիցները հայտարարել էին, թե օրեր առաջ «Արտաշատի միլպետի մեքենայի առաջն ես կտրել, հիմա պետք է պատասխան տաս»:

 Newsbook.am

Այս նյութը դիտել են - 2047 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook