- 2025-02-14 04:35:00 Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին
- 2025-02-13 23:19:00Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին
- 2025-02-13 11:47:00ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՄԱՐՏԻ 20-Ը ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է…
Ի՞նչ է երջանկությունը: Ասում են` միշտ էլ փորձել են սահմանել այն և բացահայտել դրա աղբյուրները։ Հետազոտական տարբեր խմբեր փորձել են գիտականորեն պատասխանել այն հարցին, թե վերջապես ինչ է երջանկությունը, և ինչպես կարելի է հասնել դրան։ Այն հաճախ սահմանել են որպես բարեկեցիկ ապրելաձև, ոչ թե` պարզապես զգացումներ։ Նաև երջանկության ընկալումները տարբեր են։ Գիտնականների մի մասը երջանկությունը բաժանում է մի քանի բաղկացուցիչների, ինչպիսիք են` բարեկեցությունը, կյանքի որակը։ Որոշ մտածողներ երջանկությունը սահմանում են որպես գոհունակություն։
Ինձ համար երջանկությունը զգացմունքային վիճակ է, որը բնորոշվում է դրական կամ հաճելի հույզերով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ տրամադրություն։ Եթե կան խաթարված կյանքեր, հակամարտ հարաբերություններ, մարդկային խղճի ու բարոյական արժեքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, երջանկությունն ինքնին վերացական է դառնում, նրան հասնելու ձգտումն էլ` անհնարին:
Մարդը երջանիկ պիտի լինի իր հարազատների միջավայրում, նաև այն հասարակության մեջ, որտեղ նա ապրում է: Մեր գլխավերևում ամպեր կան կուտակված, մենք տեսնում ենք այն, երբեմն մեր կողքի մարդու հոգուն պատած ամպերը չենք տեսնում, իսկ երբ փորձում ենք սփոփել նրան, երբ հուսահատ է, միայնակ, ժպտում է նա և սիրով ըմպում միայնությունը փարատող երջանկության կաթիլներից: Մարդկային ողբերգությունն անափ է, անսահման, մարդը միշտ էլ տագնապում է հարազատների կորստյան համար, նա նաև հոգսաշատ է, սոցիալապես անապահով, բայց հարմարվում է իր վիճակին, մռայլությունը քաշում է դեմքից, օրհնում իր զավակներին, որ ողջ և առողջ են. դա էլ երջանկություն է:
Երբեմն գիշերը մարդն անհանգիստ սպասում է ցայգալույսին, որ մեղմորեն ընդունի արևի համբույրը. դա երջանկություն է, որ կարողացավ զգալ այդ ջերմագին հպումը: Հայացքն ընկնում է մոտակա ծառին, ձգտում է հատնաբերել բնության մշտարթուն շարժը, որ սփոփանք է բերում, երջանիկ ակնթարթ: Կարող է լինել այն աշխատանքի բերկրանք. ապրում է մարդն այդ երջանկությունը, երբ իր ցանած ցորենի բերքն է հավաքում: Եկեղեցին հավատի տաճար է, արևի լույսը` կյանքի արձագանք, որ կարող են նույնպես երջանկություն ցանել: Կյանքը սիրո և պայքարի ասպարեզ է, չարիքի դեմ մարդն իր տենչանքներն է գրկում, որոնք երջանկության ավետաբեր են դառնում, երազների մարմնացում:
Լույս աշխարհ եկած մանկան ճիչը երջանկություն է ավետում: Մայրանում է հողը…Հողի մշակը երջանկություն է վայելում: Այդ նույն երկունքի ցավերով ծնվում է ստեղծագործ միտքը. այն նույնպես երջանկություն է բերում: Ուրեմն` ցավն էլ երջանկաբեր է…
Երբեմն կաթիլներով հավաքած երջանկությունը անէանում է, նորից ես ուզում կաթիլ առ կաթիլ հավաքել այն, բայց ավելի ես համոզվում լիակատար երջանկության հասնելու անհնարինության մեջ: Մտորում ես նույնիսկ` ի~նչ լավ է, որ կաթիլներով անգամ վայելում ես այն, ուրեմն երջանիկ մարդ ես:
Նատաշա Պողոսյան

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում

«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ

Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան

Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ


