USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 18 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դու կարաս մեր թոշակները բարձրացնես. տարեց կինը՝ Դավիթ Մանուկյանին «Հրապարակ»
2017-03-21 01:05:00
Տպել Տպել

«Ծառուկյան» դաշինքից Կոտայքի մարզի ռեյտինգային ցուցակում առաջադրված Դավիթ Մանուկյանը երեկ հանդիպում ունեցավ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչների հետ: Ջրառատցիները Դավիթ Մանուկյանին աղ ու հացով դիմավորեցին, այնուհետեւ ներկաները ծաղիկներ դրեցին անհայտ զինվորի հուշարձանին:

Դիմելով քարոզարշավի մասնակիցներին՝ Դավիթ Մանուկյանը նշեց, որ որոշողը հրազդանցին է, որ պետք չէ գնալ ընտրության ինչ-որ մեկին «խաթր» անելով գնալ ընտրության, պետք է ընտրեն այն թեկնածուին, ով կարող է ինչ-որ բան փոխել Հրազդանում: Հանդիպման ընթացքում Դավիթ Մանուկյանին մոտեցավ մի տարեց կին եւ հարցրեց. «Դու կարաս թոշակները բարձրացնես», Դավիթ Մանուկյանն ասաց, որ դա իրենց նախընտրական ծրագրի առաջին կետն է, որ կենսաթոշակը բարձրացնել 25 հազար դրամով եւ պարբերաբար ինդեքսավորել:

Ջրառատ թաղամասի բնակիչ Սմբատ Հարությունյանը նախ իր վրդովմունքը հայտնեց, որ եկեղեցու քահանան հրաժարվել էր Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողակարգ անցկացնել, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Արթուր Սարգսյանի հիշատակը, որից հետո թվեց այն պատճառները, թե ինչու է ընտրելու Դավիթ Մանուկյանին: Հանդիպումից հետո Դավիթ Մանուկյանը պատասխանեց մեր հարցերին:  Մանրամասները տեսանյութում:

Նելլի Կարապետյան

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 2054 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook