- 2025-02-14 04:35:00 Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին
- 2025-02-13 23:19:00Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին
- 2025-02-13 11:47:00ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ես «բարեկամություն» բառը դնում եմ չակերտների մեջ, չնայած այն ժամանակներում Մարտակերտի շրջանի պաշտոնաթերթն էլ «Բարեկամություն» էր կոչվում: Ինձ հավատացրե՛ք, որ Արցախում խորհրդային տարիներին եղել է «դարավոր բարեկամություն» ազերիների հետ, մի բան, որ այստեղ ապրելով` իմ գիտակցական կյանքում երբևէ չեմ տեսել:
Շատ-շատերի նման բամբակի բերքահավաքի եմ մասնակցել թե՛ դպրոցական և թե՛ ուսանողությանս տարիներին: Մենք չարչարվում էինք, նրանց շտեմարանները լցնում, բայց դրանց լակոտները, ծաղրելով մեզ, մեր հետևից «գյավուր» էին կանչում: Սկզբում չէի հասկանում այդ բառի իմաստը, հետագայում, երբ բուհում սկսեցինք անցնել «Աթեիզմ», գիտակցեցի, որ այդ առարկան ուսումնասիրելով` արհեստականորեն մոռացնել են տալիս մեր հավատը, մի բան, որ դարերի խորքից է եկել, և հասկացա, որ թուրքի լակոտը դրա համար է մեր հետևից «անհավատ» կանչում:
Եվ զարմանալի չէր, որ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի գերազանցիկ ուսանողուհի էի, բայց «Ադրբեջանի պատմություն» դասավանդող ոմն Ասրյանի կողմից միակ «չորս» գնահատականն ստացա ուսանողական չորս տարվա ընթացքում, թե ինչ է, հակաճառել էի, որ Ազոխի քարանձավը Ղարաբաղի Հադրութի շրջանում է գտնվում և ոչ թե Ադրբեջանում:
Հիշեցնեմ մեկ այլ «երանություն» մասին, երբ շաբաթվա մեջ հեռուստատեսությամբ ադրբեջաներեն տարվող հաղորդաշարերի կողքին միայն ուրբաթ օրերին` երեկոյան, կես ժամով հայերեն հաղորդում էր լինում: Ցավոք, մեր սպասածին հակառակ, երբեմն կիսահայերենով տարվող որևէ անիմաստ հաղորդում էր կամ իրենց երգի թագուհի կոչվող զեյնաբի «Նունեն» էր, որ կցկտուր հնչեցնում էր հայերենով, մեկը, ով այս օրերին էլ մեր դեմ պատերազմի կոչեր է անում` հողեր զավթելու համար:
Տեսած կա՞ք մեր երեխաների շուրթերին սառած երգ, որ պարտադրաբար պետք է երգեին ադրբեջաներեն: Վերևից եկած «հրաման» էր, դպրոցի 150 աշակերտ պետք է սովորեին ադրբեջանական ինչ-որ երգ, որտեղ հայ երեխաների շուրթերով պիտի հնչեին իրենց «վաթան»-ի` հայրենիքի մասին խոսքեր: Երգչախումբը ձևավորելու համար մեր աշակերտներին հավաքեցին մարզադաշտում: Տարածքն ազատ էր, կանգնելու տեղն էլ` հարմար: Ես էլ այդ խեղկատակության ականատեսն էի, բայց ամենացավալին մեր երեխաների վիճակն էր, որ օրեր շարունակ մի կերպ սերտել էին երգի տողերը` առանց գիտակցելու այդ «վաթան»-ի իմաստը, որտեղ բազմիցս երգի կրկնատողերում բարձրաձայնվում էր Ադրբեջանը` որպես մեր սրբասուրբ հայրենիքը: Բայց ո՞վ կհամարձակվեր հրաժարվել, մարդիկ կային, քիչ էր մնում նրանք էլ երգեին, միայն թե իրենց աթոռներից չզրկվեին:
Մեկ ուրիշ խեղկատակություն: Ընդհատել էին մեր հայոց լեզվի քննությունը և ձմռան փոթորկոտ, ձյունախառն եղանակին պարտադրաբար կանգնեցրել Ստեփանակերտի կենտրոնական փողոցի մայթին, թե ինչ է` ուսանողներս պետք է ողջունեինք մեզ «հյուրընկալվող տիրակալին»` այն «խաղաղասեր» Ալիև ավագին: Մենք նրան տեսանք մոտիկից, նա մեքենայից ժպտում էր մեզ, ձեռքերը` օդում թափահարում: Հետո հիշեցինք, որ մենք այդտեղ էինք` միայն կեղծ ժպտալու և ձեռքեր թափահարելու համար, բայց այնքան ցուրտ էր, որ մեզանից ոմանք այդ մասին մոռացել էին:
Այսպես էր մեր «դարավոր բարեկամությունը» նրանց հետ, հիմա ինձ հավատացրե՛ք Արցախում ազերիների հետ մեկ ուրիշ «բարեկամության» մասին, որտեղ չակերտներ չլինեն:
Նատաշա Պողոսյան

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում

«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ

Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան

Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ


