- 2025-02-14 04:35:00 Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին
- 2025-02-13 23:19:00Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին
- 2025-02-13 11:47:00ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ամեն ստեղծագործություն իր կյանքն ունի՝ իր Ծննդից մինչև…«Արարում և ավերում» բանաստեղծական ծավալուն այս գործը գրվել է տասը տարում:
Գուցե շատերին զարմանալի և անհավանական թվա, բայց դա իրողություն է:
Ես բավականին երիտասարդ էի, բայց ինձ արդեն հետաքրքրում և մանավանդ մտահոգում էր աշխարհի ու մարդու անկատարությունը …
Արարվեց Աշխարհը ՎԵՑ ՕՐՈՒՄ … վկայում է Հին կտակարանը…Ինչու: Ի՞նչպես:
Նույն Կտակարանը հավաստում է` Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ: Բայց ո՞րն է պատճառը, որ մարդը հեռացավ ու ուրացավ աստծուն նմանվելու երջանկությունը....Գուցե Աստված ի՞նքն էր անկատար,որ մարդուն տալով իր պատկերն ու էուրյան նմանությանը,մարդուն էլ դարձրեց անկատար....Եվ ես պրպտումների մեջ էի...
Եվ մի օր,դա 1984 թվականի տարեվերջն էր ,ինձ համար իսկ անսպասելի, սկսեցի գրել Աշխարհաստեղծման Վեց օրերի՝ իմ ըմբռնումը բանաստեղծորեն...Գրեթե մի շնչով գրեցի աշխարհաստեղծման երեք օրերի խորհուրդը ,բայց այլևս չկարողացա շարունակել:Ինձ պարուրել էր ստեղծագործական կաշկանդվածությունը: ես ասես կորցրել էի Աստծոո աշախրահաստեղծման խորհուրդ ու իամաստը ըմբռնելու բանալին.... Աշխարհի արարման բանաստեղծական իմ ընկալումը փակվել էր:
Հետո սկսվեց արցախյան շարժումը ,եղավ երկրաշարժը,սկսվեց պատերազմը.ցուրտը, մութը, սովն ու սուգը մտան մեր հոգիների մեջ…
Հոգեկան ցնցումս ահռելի էր....Ես չէի կարողանում գրել ո՛չ չափածո, ո՛չ արձակ ստեղծագործություններ:
Հրապարակախոսական հոդվածներ թերթերի և արվեստաբանական դիմանկար-ակնարկներ ռադիոյի արվեստի բաժնի համար դեռևս երբեմն-երբեմն գրում էի:
Եկավ մի ժամանակ, որ այլևս գրիչս ինձ չէր ենթարկվում:
Մոտ քսան տարի գրիչս ասես քարացել էր.երբ սկսում էի գրել, հոդվածի գաղափարական և հուզական ամենասուր տեղում կարծես կարճ միացում էր լինում,լարերն այրվում էին ,և ես չէի կարողանում շարունակել…Բանաստեղծական ներշնչանքն ասես խռովել էր ինձնից….Անցնում էին ամուլ տարիներս…
Բայց հրաշքի նման մի օր .դա 2003 թվականի օգոստոսի 11-ն էր, անսպասելի վերցրեցի իմ ,«Աշխարհաստեղծման երեք օրերը» և շարունակեցի…Զարմացա, որ նույնքան սահուն և մի շնչով եմ գրում,ինչպես որ առաջին «Երեք օրերը»:
Ես հասկացա, որ բացի քաղաքական,անձնական ու կենցաղային ծանր պայմաններից,որ անկասկած արգելակել էին իմ ստեղծագործական եռանդը,ես պատրաստ չէի շարունակելու Աշխարհաստեղծման իմ«Արարչությունը»…ես պետք է հասունանայի մտքով ու հոգով…
Ինձ Աստված թույլ չտվեց մերձենալու Աշխարհի ու մարդու արարման խորհրդին…Եվ ես շնորհակալ եմ…
Եվ այսպես,Աստված Աշխարհը ստեղծեց վեց օրում և Յոթերորդ օրը հանգստացավ:
Իմ «արարման» մեջ ես հեռացել եմ Հին կտակարանի աշխարհաստեղծման մեկնությունից.ես Աշխարհն ու Մարդուն ստեղծել եմ իմ աշխարըմբռնումով,քսաներորդ դարի մարդու Հոգու և Մտքի թելադրանքով,բարոյական և հոգևոր ընկալումով;
Հին կտակարանը հատվածաբար կարդացել էի դեռևս ուսանողական տարիներին և շատ մանրամասներ արդեն չէի հիշում:Սակայն Գիրք Ծննդոցը՝ Աշխարհի արարումն ու Մարդու արարումը,տպավորվել էին իմ մեջ:
Հետագա տարիներին ես կրկին կարդացի Կտակարանը և ինձ համար բացահայտեցի, որ Հին կտակարանում շատ բան է խաթարված:Այս գիրքը , որ շատ ազգեր անվանում են ԲԻԲԼԻԱ-ԲԱՅԲԼ՝Գիրք Գրոց-Գրքերի Գիրք, ըստ էության՝ իր ժամանակին եղել է մեր տարածաշրջանի՝ Հայկական լեռնաշխարհի,Պարթևների երկրի-Պարսկաստանի,Եգիպտոսի, Բաբելոնի, Ասորեստանի,Շումերների, Միդիացիների ,Խեթերի և այլ երկրների ու նրանց ժողովուրդների պատմության ,գրական և փիլիսոփայական մտքի հանրագիտարան-անթոլոգիա:
Այս գրքում գրվել է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների և նրանց թագավորների, մարգարեների ու իմաստունների մասին,գրվել է նրանց բարոյական ըմբռնումների և բարոյական արժեքների, բարոյական խրատների,ազգային սովորույթների ու կենցաղի մասին:Մի խոսքով, այս գիրքը իրավամբ եղել է Գիրք Գրոց.այն եղել է հավաստի տեղեկությունների ժողովածու,նրան վստահել են և նրանից տեղեկություններ են քաղել բոլոր ազգերը :Հետագա դարերում ,երբ գիրքը թարգմանել են նաև եբրայեցիները / այնհայտ հանգամանքներում նախնական բնագիրը կորել է/գրքում եղած պատմական շատ իրողություններ և փաստեր հարմարեցրել և վերագրրել են իրենց պատմությանը…Բայց սա այլ խոսակցության նյութ է,որին ես անդրադարձել եմ իմ հոդվածներում:
Այս գրքում միայն մի հատված ամենևին խեղաթյուրված չէ.դա Գիրք Ծննդոցի՝ Երկրային Դրախտի արարման վայրն է ,որ Արարիչը տեղադրել է նախասկզբնական չորս գետերի՝Տիգրիսի, Եփրատի ,Գեհոնի և Փիսոնի ակունքներում:
Այդ չորս գետերից երկուսը՝ Եփրատն ու Տիգրիսը,որ Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնից են սկիզբ առնում,հոսում են հարավ՝ստեղծելով մի զարմանալի կեռ ուղի և մի բարեբեր տարածաշրջան՝Միջագետքը`Վերին և Ստորին,որոնքն իրենց մշակութային գերակայություններով քաղաքակրթության բնօրրանն են համարվում:Այս գետերն առայսօր պահպանել են իրենց նախապատմական անվանումները : Մյուս երկու գետերը` Գեհոնն ու Փիսոնը ,պատմության հոլովույթում փոխել են իրենց անվանումները.դրանք էլ Հայոց լեռնաշխարհի սրտից դեպի հյուսիս հոսող հայոց Արաքս և Ճորոխ/ գուցե՝Կուր/գետերն են:
Աստված Երկրային Դրախտը՝ծառաստանը /դրախտ հին արիերեն նշանակել է Ծառ,այսօր էլ պարսկերեն դրախտ նշանակում է ծառ /,ստեղծել է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ հայոց չորս գետերի ակունքներում:
Այդ չորս գետերից երկուսը՝ Եփրատն ու Տիգրիսը,որ Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնից են սկիզբ առնում,հոսում են հարավ՝ստեղծելով մի զարմանալի կեռ ուղի և մի բարեբեր տարածաշրջան՝Միջագետքը`Վերին և Ստորին,որոնքն իրենց մշակութային գերակայություններով քաղաքակրթության բնօրրանն են համարվում:Այս գետերն առայսօր պահպանել են իրենց նախապատմական անվանումներըՄյուս երկու գետերը` Գեհոնն ու Փիսոնը ,պատմության հոլովույթում փոխել են իրենց անվանումները.դրանք էլ Հայոց լեռնաշխարհի սրտից դեպի հյուսիս հոսող հայոց Արաքս և Ճորոխ/ գուցե՝Կուր/գետերն են:
Աստված Երկրային Դրախտը՝ծառաստանը /դրախտ հին արիերեն նշանակել է Ծառ,այսօր էլ պարսկերեն դրախտ նշանակում է ծառ /,ստեղծել է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ հայոց չորս գետերի ակունքներում:
Գիրք Ծննդոցի մյուս վավերագիրը նույնպես վկայում է ,որ Ջրհեղեղից հետո, Աստծո ողորմածությամբ, Մարդկության փրկության Աստվածընտիր հանգրվանը սուրբ լյառն է եղել՝ Արարատը, որը նույնպես նախասկզբնական ժամանակներից չի փոխել իր անունը՝ԱՐԱՐԱՏ՝ Արի Երկրի Աստվածամերձ հանգրվան…
Մարդկության ծնունդն ու փրկությունը ՝ըստ Գիրք Գրոցի՝ Հին կտակարանի ,եղել և մնում է միակ Ավետյաց Երկիրը,Երկիր Դրախտավայր Հայաստանը…
Հայաստանը գահ է ՝բազմած իր բարձր լեռների լանջերին ,իսկ Արարատը Հայոց թագն է…
Հայաստանը աշխարհի խաչմերուկն է.այստեղ են խաչվում քաղաքակիրթ ու մշակութաստեղծ ազգերի արարման ուղիները…Հայաստանն ու Հայը այստեղ Տանուտեր են…
Եվ ես հասկացա, որ աշխարհի երկրորդ փրկությունն էլ Հայաստանից պիտի սկսվի… Փրկության ձայնը պիտի Հայաստանից հնչի… Ուշանում է...
Հապաղում է Մարդկությունը: Աշխարհի կործանումը՝ մեր իսկ ձեռքերով, անդառնալի կլինի… Պետք է դադարեցնել Աստծո Արարած Աշխարհի ավերումը..Մի՞թե Մարդկությունը չի գիտակցում կործանման հավանականությունը,որը կդառնա Նոր ՋՐՀԵՂԵՂ...
Մարմնական և նյութական վայելքների թմբիրից մթագնել է մարդկանց Միտքը, և կասեցվել է Աստվծահաճո օրենքներով ապրելու Հոգու թռիչքը...
Աշխարհը տնքում է պատերազմների բերած մահվան ու դժբախտությունների ցավից: Քաղցած, նսեմացած մարդիկ՝ դարձած անտուն ու անհայրենիք,թափառում են օտար երկրներում ...Նրանց վտարել են իրենց Հայրենիքից ու երկրից , որոնք վերածվել են ավերակների կույտի և մահվան ճամբարների,որտեղ մարդիկ խելագարվում են և խլանում ցավի ճիչից, կուրանում են փլվոլ շենքերի փոշուց…
Այնտեղ մարդկային կյանքը,սերն ու երջանկությունը մանրադրամի արժեք էլ չունեն...
Բայց այսպես այլևս չի կարող շարունակվել…
Չկա՛ շարունակություն…Կա կործանում…Եվ դա բոլորի կործանումը կլինի...
Ավերվում է նաև իմ արարած Աշխարհը ...Ու ես իմ փխրուն ուսերն ուզում եմ դնել փլվող սյուների տակ,որպեսզի փրկեմ Աստծո արարած Աշխարհը....Բայց ավերումը շարունակվում է...
Ահա թե ինչու իմ այս գործը անվանեցի
ԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԱՎԵՐՈՒՄ-
Աստված Արարեց, մարդը ավերում է..
Երանի բացվի մեզնից յուրաքանչյուրի`Աստծուց պարգև ստացած Հոգու և Մտքի Աչքը,և մենք, ձեռք ձեռքի տված,մաքրենք մեր Հոգու և Մտքի աղտը և ախտը և փրկենք Աշխարհը...
Եղիցին Կամք ՔՈ,ԱՐԱՐԻ՛Չ…
Մարի Բարսեղյան-Խանջյան

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում

«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ

Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան

Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ


