- 2025-02-14 04:35:00 Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին
- 2025-02-13 23:19:00Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին
- 2025-02-13 11:47:00ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀ Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին
ՌԴ քաղաքացի Լեւոն Մարկոսից
127081, ՌԴ, Մոսկվա , Դեժնեւի անցում տուն 29, բն.1
Բաց նամակ
Պարոն Նախագահ
Վերջին տարիներին ես մի քանի անգամ Ձեզ ուղարկել եմ գրավոր դիմումներ: Սակայն ավաղ, ոչ Դուք, ոչ Ձեր օգնականները հնարավոր չհամարեցին պատասխանել դրանց: Այնուհանդերձ, ես որոշեցի հերթական անգամ դիմել Ձեզ եւ իմ հավակնությունները ներկայացնել Ձեզ` որպես Հայաստանի նախագահի:
Ներկայումս իմ հայրենիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը գալիս է ասելու, որ հասունացել է այն ժամանակը, երբ բարձրագույն իշխանություններն ու հասարակությունը պետք է մտնեն ազնիվ երկխոսության մեջ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության հարցերում, ներառյալ նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Ներկա նամակով էլ ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ իմ բազմամյա գործունեությունը ուղղված է եղել բացառապես Հայաստանի տնտեսական զարգացմանն ու բարեկեցությանը:
Պարոն Նախագահ, ես լսելով չէ, որ տեղյակ եմ անմաքուր հարաբերությունների այն համակարգից, որն այսօր առկա է Հայաստանում: Եվ Դուք էլ հիանալի հասկանում եք, որ ներդնելով Հայաստանի տնտեսության մեջ 2000-ականների սկզբներին միլիոնավոր դոլարներ, ներառյալ նաեւ «կայունության գրավը» ես հսկայական կորուստներ կրեցի եւ արդյունքում ստիպված եղա բացատրություններ տալ տեղի դատական համակարգին, ինչի պատճառը Հայաստանում իմ բոլոր հաշիվների եւ ակտիվների կալանավորումն էր, ինչպես նաեւ ըստ էության ռեյդերային եղանակով «Կրեդիտ Երեւան» բանկի խլումը, ինչի արդյունքում հափշտակվել է ոչ պակաս քան 17 միլիոն դոլար:
Դուք հիանալի գիտեք, որ Արցախի ազգային-ազատագրական շարժման սկսվելու հետ, իսկ հետո արդեն հանուն Ղարաբաղի անկախության 1991-1994 թթ մղված պատերազմում ես սկզբից մինչեւ վերջ կանգնեցի իմ ժողովրդի կողքին եւ իմ բոլոր ուժերը նվիրեցի հաղթանակին հասնելուն, հնարավոր ֆինանսական աջակցություն ցուցաբերելով Արցախին եւ հայկական ստորաբաժանումներին, որոնք կանգնած էին հայրենի հողի պաշտպանության համար: 2001-ին Դուք եւ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշեցիք ինձ ներգրավել սնանկացող «Կրեդիտ Երեւան» բանկի առողջացման կամ փրկության նախագծում, խաղալով իմ հայրենասիրական զգացումների վրա:
Դուք անձամբ եկաք Մոսկվա եւ առաջարկեցիք, որ ձեռք բերեմ այդ բանկը, ինչպես նաեւ փրկագնեմ մի շարք գործարաններ, ֆաբրիկաներ եւ այլ ձեռնարկություններ, որոնք փաստացի կերպով «սուզվել էին» եւ որեւէ տնտեսական հետաքրքրություն չէին ներկայացնում` մոտիվացնելով այն հանգամանքով, որ պետության գանձարանը դատարկ է եւ կարիք ունի ֆինանսական հոսքերի: (Անկեղծ ասած այն օրերից մինչ հիմա իրավիճակը այդպես էլ դրական տեղաշարժ չի ունեցել): Մեր հանդիպման արդյունքում ես որոշում կայացրեցի որ Հայաստանի տնտեսությունում զգալի ներդրումներ կանեմ, ինչի պատճառով ես հրաժարվեցի այստեղ Ռուսաստանում իմ ունեցած հեռանկարային եւ մրցունակ ակտիվներից, այդ թվում և «Сретенка-Петролеум» լցակայանների ցանցից, որը 25 լցակայան էր ներառում ոչ միայն Մոսկվայում:
Ձեռք բերման փաստաթղթերի ձեւակերպումից հետո ես «Կրեդիտ Երեւան» բանկում ներդրեցի 17 միլիոն դոլարի հասնող կայունացնող գրավ եւ 2001-ին դարձա բանկի սեփանականատերը: Ձեռք բերեցի նաեւ տասից ավելի ձեռնարկություններ, որոնց շարքում Երեւանի հաստոցաշինական գործարանը, Սիսիանի քարամշակման գործարանը: Մի շարք օբյեկտներ, ինչպիսիք են Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը եւ «Վանա լիճ» ժամանցային համալիրը: Իսկ երեք շուկաներ ձեռք բերեցի Ռոբերտ Քոչարյանի պնդումից հետո, քանի որ Հայաստանում դրանք գնելու ցանկություն ունեցողներ պարզապես չկային: Միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարության` Ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ունեցածս վստահության արդյունքում ես որոշեցի Ձեր խնդրանքն կիրականացնել: Ես չէի թաքցնում, որ երկարաժամկետ եւ լուրջ կերպով եմ ցանկանում զբաղվել Հայաստանում իմ բիզնեսի զարգացմամբ:
Իմ կողմից արդեն նշված եւ այլ ձեռք բերված ձեռնարկությունների բազայի վրա ես կազմեցի արդյունաբերական ուղղության մի շարք նախագծեր, որոնցից մի քանիսը հասան մինչեւ մեկնարկին: Դրանց իրականացման համար ես իմ գործընկերների միջոցով Շվեյցարիայից եւ Հունաստանից եմ ներդրումներ բերել: Նախատեսվում էր ստեղծել արդյունաբերական միավորներ ինսուլինի արտադրության եւ արդեն ժամկետանց ակումուլյատորների ուտիլիզացիայի ոլորտներում, միաժամանակ նաեւ նախատեսվում էր Հարավային Կովկասի խոշորագույն Հրազդանի ջերմային համալիրը վերագործարկել: Ենթադրվում էր, որ «Կրեդիտ Երեւան» բանկի կանոնադրական կապիտալը կաճեցվեր մինչեւ 12 միլիոն դոլար, որով այն կմտներ Հայաստանի համանման հաստատությունների լավագույն հնգյակի մեջ: Իմ նախագծերը հաշվարկված էին 6-8 տարվա ժամկետի համար: Դրանց ընդհանուր կապիտալը անկախ մոսկովյան աուդիտորների կողմից գնահատվում էր առնվազն 300 միլիոն դոլար: Այդ նախագծերը կարող էին էական ազդակ հաղորդել Հայաստանի տնտեսությանը: Սակայն այսօր այդ ամբողջը մնաց օդից կախված, ծածկված անորոշության քողով:
Դժվար թե այժմ գաղտնիք է, որ դուք անազնիվ վարվեցիք եւ ինձ վաճառեցիք «Կրեդիտ Երեւան» սնանկացած բանկը, որից այն ժամանակ դեռ ով չէր ալարել գումարներ էր կորզել: Դուք որպես իշխանության ներկայացուցիչ իրավունք չունեիք ինձ առաջարկել փրկագնել այնպիսի օբյեկտներ, որոնք թաղված էին պարտքերի եւ պարտավորությունների մեջ: Այս խաբերությունը իրականացվել էր անմիջականորեն ՀՀ ԿԲ այն ժամանակվա նախագահ Տիգրան Սարգսյանի միջոցով:
Գուցե ես սխալ եմ: Արդյունքում, ես որ ներդրել եմ Հայաստանի տնտեսության մեջ հարյուր միլիոնավոր դոլարներ, ներառյալ արդեն նշված կայունացնող գրավը, հսկայական կորուստներ եմ կրել եւ ստիպված եմ եղել բացատրություններ տալ տեղի դատական կատարածուներին:
Դատական քաշքշուկների պատճառը իմ բոլոր ակտիվների եւ հաշիվների կալանավորումն էր Հայաստանում եւ «Կրեդիտ Երեւան» բանկի ռեյդերային հափշտակումը, որի արդյունքում միայն կորցրեցի տասնյոթ միլիոն դոլար: Բացի այդ ինձ արգելվեց գործարարությամբ ղբաղվել Հայաստանում եւ իմ դեմ հարուցվեց քրեական գործ անհիմն կերպով: Իմ հանդեպ հայտարարվեց միջազգային հետախուզում: Սա անհավատալի անհեթեթ է հնչում, սակայն ինձ որոնում էին ՀՀ ՔՕ 8 հոդվածներով ներկայացված մեղադրանքների համար: Մի շարք պաշտոնյաների շնորհիվ, որոնք առաջնորդվում էին ինչով ուզեք, սակայն ոչ երբեք պետական շահով, ինձ գրեթե դարձրեցին պետական հանցագործ:Ես կորցրեցի ոչ պակաս քան 50 միլիոն դոլար եւ զրկվեցի գործնականում իմ ողջ անշարժ գույքից: Ես միայն ներդնում էի ու ներդնում: Ոչ մի դրամ ինձ թույլ չտրվեց աշխատել Հայաստանում:
Դուք չեք մոռացել մեր հանդիպումը, որ կայացավ Ձեր խնդրանքով Մոսկվայում, “Беговая” մետրոյի կանգառի մոտ գտնվող կազինոյի տարածքում, որտեղ պնդում էիք, որ կիսեմ ունեցվածքս: Դուք ինձ ասում էիք` «Սա ինձ, սա քեզ»: Ես հրաժարվեցի: Այժմ էլ հրաժարվում եմ: Վերադարձրեք ինձ Հայաստանում ունեցած իմ գույքը: Մինչ այսօր դրանց դիմաց ես այստեղ Ռուսաստանում վճարումներ եմ իրականացնում: Ես դեռեւս չեմ մոռացել ոչ «պատվերն» իմ դեմ, ոչ հարձակումն իմ օֆիսի վրա Մոսկվայում, երբ կրակում էին ականանետից: Ես չէի խոսում այդ մասին, սակայն բոլորը գիտեին, թե ինչի եք ընդունակ Դուք եւ Ձեր շրջապատը: Այժմ ես այլեւս չեմ լռելու: Դուք եկաք իմ քաղաք, իսկ այնտեղից ինձ վտարեցին: Դուք միայն դժբախտություն եւ վնաս եք բերում իմ ժողովրդին: Դուք բոլորին եւ ամեն ինչ թալանել եք ու կողոպտել: Դուք Հայաստանի ողջ ժողովրդին հասցրել եք ծայրահեղ վիճակի: Հայաստանի իրավապահները մի քանի անգամ դիմել են ռուսական իշխանություններին, պահանջելով իմ ձերբակալությունն ու արտահանձնումը, որով փորձ է արվել օգտագործել ռուսական իրավապահներին որպես քողածածկույթ Հայաստանի իշխանությունների կողմից մարդկանց ունեցվածքի խլման գործերը ծածկելու համար:
Մի քանի տարի ռուսական քննչական մարմինները ուսումնասիրեցին իմ գործի նյութերը եւ եկան այն եզրակացության որ իմ արարքներում հանցակազմ գոյություն չունի: Ի գիտություն տեղեկացնեմ Ձեզ, որ 2016թ. հուլիսի 05 թվակիր գրությամբ ՌԴ իշխանությունները հաստատեցին, որ հաստատում են իրենց որոշումը կրկին անգամ` տրված 2011 թվական դեկտեմբեր 28 թվագրությամբ, որով իմ հանդեպ որեւէ քրեական հետապնդում դադարեցվում է: Այս որոշումը իրավունք է տալիս ինձ որպես ՌԴ քաղաքացու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան հետ վերադարձնել ունեցվածքս Հայաստանում, որը խլվել է ինձանից ապօրինաբար: Ինձ անձամբ է հայտարարվել, որ դա վերջնական եւ անշրջելի որոշում է, որը կայացվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից եւ որը ենթադրում է իմ, որպես ՌԴ քաղաքացու ունեցած իրավունքները` հետ վերադարձնելու ունեցվածքս, որը խլվել է ինձանից Հայաստանում:
Պարոն Նախագահ, ցուցաբերեք վերջապես քաղաքացիական խիզախություն եւ ընդունեք արդարացի որոշում իմ ունեցվածքի եւ ֆինանսական վնասի հատուցման վերաբերյալ:
Լեւոն Մարկոս

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում

«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ

Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան

Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ


