- 2025-02-14 04:35:00 Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին
- 2025-02-13 23:19:00Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին
- 2025-02-13 11:47:00ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Միառժամանակ առաջ, երբ դեռևս նախընտրական շրջանի շունչը Հայաստանում զգալի էր ընդամենը հեռվից, Արթուր Ջավադյանի ղեկավարության տակ գտնվող ՀՀ Կենտրոնական բանկը հայաստանյան իրականությանը ոչ այնքան հատուկ քայլի էր դիմել՝ իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Քայլն այս իբր պետք է մեծապես խթաներ բանկային ոլորտն ու մասնավոր առևտրային բանկերի կողմից ՀՀ բնակչությանը տրվող վարկերի տոկոսադրույքներն էականորեն էժանցներ` դարձնելով դրանք անհամեմատ մատչելի: Ավելին` նույն Կենտրոնական բանկից չէին բացառում վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրկին անգամ իջեցում, որի նպատակն էր լինելու իբր նկատվող դրական միտումների խթանումը:
Պարզվում է, սակայն, բոլոր նմանատիպ խոսակցություններն իրականում անհիմն էին, ու տեսանել: Ապագայում ոչինչ էլ ԿԲ-ն առանձնապես չի պատրաստվում բնակչությանը բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքների էժանացման ուղղությամբ ձեռնարկել:
Reuters- ի հետ զրույցում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, թե ՀՀ ԿԲ-ն մտադիր չէ շարունակել դրամավարկային քաղաքականության մեղմացումը , քանի որ ցածր տոկոսադրույքները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել։
Որպես այդ որոշման հիմնավորում ԿԲ նախագահը համարել է այն, որ տոկոսադրույքի կրկին անգամ իջեցումը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների դինամիկայի վրա:
ԿԲ-ն դրամավարկային պայմանների մեղմացումը բավարար է համարում։
Այն, որ Հայաստանում բանկերի կողմից բնակչությանը տրվող վարկերի տոկոսադրույնքերն ամենաբարձրերից են աշխարհում, անքննարկելի է:
Դրանում համոզվելու համար անհրաժեշտ է ընդամենն անաչառորեն ուսումնասիրել աշխարհի երկրներում առկա վիճակն ու ցուցանիշները:
Իհարկե, պնդել,թե Ջավադյանի պատճառաբանությունները բացարձակապես անհիմն են, կարող է և չարդարացված համարձակություն դիտվել, բայց այդ դեպքում էլ մի շատ բնական հարց է առաջ գալիս` ո՞րն էր վարկային տոկոսադրույքի իջեցման իմաստն առհասարակ մի պարագայում, երբ այդ իջեցումը փաստացի ոչ մի արդյունք չտվեց:
Բանկերի կողմից բնակչությանը տրվող վարկերն ինչպես թանկ կային, այդպես էլ մնացին: Ո՞րն էր իմաստը թմբկահարելու մի բան, որից ստացվող օգուտը զրոյական է:
Մեկ բան,սակայն,անդրժելի է` ամիսներ առաջ կայացրած որոշումը նպատակ ուներ բարեհաճ մթնոլորտ ստեղծել ընտրություններին ընդառաջ ու գուցե կարճ ժամանակահատվածով, իրոք, հանգեցնել վարկերի էժանացմանը:
Պարզվեց, սակայն, որ մեր երկրում իրավիճակն այնպիսին է, որ անգամ Կենտրոնական Բանկն ի զորու չէ իրավիճակ փոխել:
Իսկ թե ինչ է պետք անել երկրում վարկային տոկոսների իջեցումն իրականություն դարձնելու համար, պարզից էլ պարզ է:
Խնդրին պետք է տալ ոչ թե իրավիճակային, այլ` հիմնավոր լուծում:
Անուշ Արշակյան

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում

«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ

Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան

Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ


