- 2025-02-14 04:35:00 Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին
- 2025-02-13 23:19:00Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին
- 2025-02-13 11:47:00ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Վերջերս ուշադիր հետևում էի տարբեր հրապարակումների` հայաստանյան ընտրություններին` մի շարք դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ներքաշվածության մասին: Չեմ փորձում իրավական գնահատական տալ, որի իրավունքը չունեմ, բայց որպես դպրոցի ուսուցչուհի` հայտնում եմ իմ կարծիքը` նշելով այն տարբերությունները, որ գոյություն ունեն ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ Արցախի և Հայաստանի` կրթական ոլորտի որոշ մանկավարժների գործունեության միջև` օրինակ բերելով մեր իսկ դպրոցը:
Հաշվի եմ առնում նաև այն հանգամանքը, որ որոշ առումով գաղափար ունեմ ընտրությունների սահմանված կարգից, քանի որ տարիներ առաջ Մարտակերտի շրջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ էի, նաև մի որոշ ժամանակահատված մեր քաղաքացիների կողմից ընտրված էի քաղաքային համայնքի ավագանու անդամ, իսկ վերջին ընտրությունների նախօրեին ինքնակամ հրաժարվեցի` ավագանու անդամությանն իմ թեկնածությունը ներկայացնելու առաջարկից:
Հետպատերազմյան տարիներից հետո արդեն 20 տարի է` աշխատում եմ դպրոցում, երբևէ չի եղել նման դեպք, որ դպրոցի տնօրենը, լինելով մեզ հետ աշխատանքային նորմալ հարաբերություններում, իրեն իրավունք վերապահեր` ուղղորդելու որևէ ուսուցչի, թե որ կուսակցությանը կամ թեկնածուին նախապատվություն տալ ընտրությունների ժամանակ: Այս երևույթը բացառվում է մեզ մոտ, քանի որ մանկավարժ լինել, նշանակում է ուսում տալ սերնդին և ապագա քաղաքացի դաստիարակել բարոյական բարձր որակներով, որտեղ առանցքում անհատն է` իր ձայնի ազատ իրավունքներով:
Կարող է գտնվի արդարացում իմ խոսքերին, որ այս կամ այն տնօրենը հնարավոր է` ընդգրկված լինի որևէ հասարակական կազմակերպության մեջ, որն էլ իրավունք կտա նրան հավաքագրելու ուսուցիչների կամ ծնողների: Ի լրացում` կարող եմ ավելացնել, որ տարիներ շարունակ մեր տնօրենն ընդգրկված է եղել տարբեր հասարակական կազմակերպություններում, բայց դա հնարավորություն չի տվել նրան` որևէ ուսուցչի և ծնողի ուղղորդելու ընտրությունների նախօրեին:
Մեկ այլ հանգամանք: Մեր դպրոցը միշտ էլ համարվել է ընտրատեղամաս, որտեղ բնակչության մի մասը մասնակցել է ընտրություններին: Տարբեր ժամանակներում մեր ուսուցիչներից ոմանք եղել են այդ տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամներ, առայսօր էլ կան, տնօրենը համարվել է այդ տեղամասի նախագահը, բայց ոչ մեկի կողմից չի կատարվել որևէ խախտում` ընտրողների ձայներ հավաքելու համար:
Որպես ուսուցչուհի` ես չեմ պատկերացնում, որ իմ ազատ ընտրելու իրավունքը որևէ մեկի, թեկուզ դպրոցի տնօրենի կողմից, կարող է խախտվել, մի բան, որ երբևէ թույլ չեմ տա: Որպես դասղեկ` երբևէ չեմ նվաստանա որևէ ծնողի մոտ` նրան ուղղորդելով, թե ում ընտրի: Որպես քաղաքացի` իմ ազատ իրավունքների տերն եմ, և իմ շրջապատում ոչ ոք իրավունք չունի իմանալու, թե որ կուսակցությանը կամ թեկնածուին եմ ձայն տալու:
Այս վերջերս, տեսնելով այդ տնօրենների մասին արտահայտած տարբեր տեսակետներ, ինձ իրավունք վերապահեցի արտահայտելու իմ կարծիքը` նաև ցավ ապրելով, որ տարիների վաստակ ունեցող մանկավարժները հայտնվել են հանրության տարբեր խավերի քննադատության թիրախում: Այդ տնօրենների շարքում համոզված եմ, որ կան լավագույնները` իրենց մանկավարժական փորձով, մասնագիտական ունակությամբ, ովքեր, զուգահեռ իրենց աշխատանքային գործունեությանը, իրավունք ունեն քաղաքական դաշտում ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենալ` միտված հայրենիքի բարգավաճմանը, ուղղակի յուրաքանչյուր անհատ ինքն է նախագծում իր անցնելիք ճանապարհը` ձայնի ազատ իրավունքով` առանց խախտելու ուրիշների ազատ ընտրելու իրավունքը:
Նատաշա Պողոսյան

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում

«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ

Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան

Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ


