- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ականատես եմ մի դեպքի: Երեկոյան ժամ էր... Մարզական արտահագուստով երիտասարդը կողքովս արագ անցավ: Գիտեմ, որ նա զինվորական է, իսկ ես մի ներքին զսպված հարգանք ունեմ իր նման շատերի հանդեպ, որ գիտեմ այս հողի ազնիվ պաշտպաններն են: Րոպեներ անց ես բարձր ձայներ եմ լսում: Պարզվում է` նա պետք է հաշիվ տար մեկին, թե ինքն ո՛վ է, որտե՛ղ է գնում, ո՛ր բնակարանում է ապրում: Դիմացինն իբր օրենքի աշխատող է, բայց` կիսահարբած վիճակում: Եվ այս օրենքի մարդն իրեն իրավունք է վերապահում այս հողի ազնիվ պաշտպանին կանգնեցնել: Դեռ պետք է հարցեր պարզեր` արդյո՞ք վերջինս իրավունք ուներ այդտեղով անցնելու:
Լսում եմ, որ երիտասարդն ընդդիմանում է, թե ում պիտի հաշիվ տա, թե որտեղ է գնում: Այս օրենքի մարդ կոչվողը հոխորտում է, ցույց տալիս երիտասարդի հետդարձի ճամփան: Հետդարձի կեսճանապարհին ես կանգնած եմ...Իմ հարցին, թե ինչ հաշիվ ունի այդ երիտասարդի հետ, հակադարձվում է նրա կոշտ արձագանքով:
Րոպեներ անց այս օրինապահ կոչվածի թիկունքում հայտնվում են երկուսը, նրանցից մեկը կարծես զառանցում է, նրան թվում է` ես հաշիվ ունեմ այս պաշտոնամոլի հետ, որ չեմ կարողանում պարզել: Իսկ այն մյուսը մարզական արտահագուստով երիտասարդին մատնացույց է անում կողքի մեքենան, որ նա նստի այնտեղ` հաշիվներ կան պարզելու: Ես նորից կանգնած եմ այս երկուսի միջև: Իմ ձայնը շատ բարձր է հնչում, ես ամաչում եմ, որ ականատես եմ մի դեպքի, որտեղ օրինախախտն ուզում է հաշիվ պահանջել մի երիտասարդից, նույնիսկ հասցնում է նրա թևից քաշքշել: Հետո է պարզվում, որ այս երիտասարդն այդտեղով գնում էր իր ընկերոջ վարձու բնակարանը, որտեղ իր կինն ու երեխան էին այդ ընտանիքում հյուրընկալվել…
Չեմ մանրամասնում, բայց ուզում եմ բարձրաձայնել, որ մեր դաստիարակության արդյունքում նաև նման կերպարներ են աճում, որ հետագայում աշխատանքային դիրքից ելնելով` բացեիբաց ոտնահարում են արժեքներ: Միշտ էլ ապրել եմ մի զգացողությամբ, երբ հոգու կատարելության գագաթնակետից կարողացել եմ ընդդիմանալ պաշտոն չարաշահողների ինքնահավան մտքերին ու արարքներին, մարդկանց, որոնց ձեռագիրն ինձ շատ է ծանոթ: Չեմ կարողանում հանդուրժել երևույթներ, որ կողքիս են թև առնում, փորձում աչքերս փակել, երբ այդ աչքերը տեսնում են, որ օրինապահ կոչվողն է օրենքն անտեսում: Չեմ կարողանում լռել, երբ իրավական նորմերը խախտողն է պոռոտախոս լեզվով բարբառում:
Չեմ կարողանում աչք փակել, չեմ էլ կարողանում լռել...Իմ կողքով անցնող բոլոր մարդիկ ազատ են ու ինքնիշխան...Պե՛տք չէ նրանց կանգնեցնել, երբ նրանք են այս աշխարհի տերը, հող հայրենին պաշտպանողը: Չեմ ընդունում այն կեղծ բարբաջանքը, որ ասում են` մենք էլ ենք հող պաշտպանում: Ու՞մ պիտի հաշիվ տան, իրոք, ու՞մ պիտի հաշիվ տան այս հողի ազնիվ պաշտպանները, թե ում են այդ օրը հյուրընկալվում կամ որտեղ են ապրում և ուր են գնում:
Թող ականջներին օղ անեն նրանք, որ այս անգամ ես անուններ չհրապարակեցի, իսկ օրենքը խախտողների մասին ես շրջապատում անուններով եմ խոսում:
Նատաշա Պողոսյան

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում

«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ





