USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 21 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Լեռնիկ Երանոսյանը հրավիրվել է Քննչական կոմիտե. Ջրառատի միջադեպի հետքերով Armlur
2017-04-29 22:06:00
Տպել Տպել

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Ջրառատ համայնքում արձանագրված միջադեպի գործով կրկին ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ ոստիկանության ներքին զորքերի գնդապետ Լեռնիկ Երանոսյանը. այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Ջրառատը քարոզարշավի թեժ կետերից էր. այստեղ իրար հաջորդեցին երկու միջադեպ ՀՀԿ-ական գյուղապետի, նրա թիմակիցների եւ մյուս կողմից՝ «ՕՐՕ» դաշինքի համակիրների միջեւ, անգամ գործի դրվեցին հրազեն, ատրճանակ, եղան մարմնական վնասվածքներ ստացողներ ընդդիմադիր ճամբարից, բայց ծեծի էր ենթարկվել նաեւ Լեռնիկ Երանոսյանը:

Որոշ ժամանակ անց միջադեպի մասնակիցները հաշտության եկան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս վերջին հարցաքննության ժամանակ էլ Լեռնիկ Երանոսյանը կրկին իրավապահաներին ասել է, որ բողոք չունի:

Իսկ ահա իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուները հայտնեցին, որ չնայած կողմերը հաշտվել են, բայց միջադեպի արդյունքում գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը, որն ապօրինի զենքից՝ ինքնաձիգից, կրակոցներ էր արձակել ու հիմա գտնվում է կալանքի տակ, ամենայն հավանականությամբ պատասխանատվության կենթարկվի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am

Այս նյութը դիտել են - 3169 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook