- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մայիսի 1-ն աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն է համարվում, հիշենք, որ խորհրդային տարիներին այն ուղեկցվում էր մեծ շքերթով: Մեր օրերում այդ տոնը կարծես արժեզրկվել է, այն դարձել է ուղղակի ոչ աշխատանքային, հանգստյան օր: Մարդն իր գոյությունը կարողանում է պահել աշխատանքով, վաստակած աշխատավարձով. սա չափազանց կարևոր հանգամանք է, որ առանց աշխատելու հնարավոր չէ ապրել. խոսքս այն ձրիակեր փոքրամասնությանը չի վերաբերում: Նկատելի է, որ հնուց եկած այս տոնական օրը մեր օրերում անտեսվում է շատ-շատերիս կողմից: Փորձում եմ ուշադրությունս սևեռել այլ տոնական օրերի, որոնց դեպքում մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ նախապատրաստություն է տեսնում. դա լինի Նոր տարի թե Մարտի 8 կամ մեկ ուրիշ տոնական օր, որ նույնպես գալիս է հնուց: Որտե՞ղ փնտրենք այս անտարբերությունը, որ առկա է մեր շրջապատում: Դա անգործության մատնված մարդկանց բանա՞կն է ստիպում մեզ մոռացնել տալ այս օրվա տոնական շունչը թե՞ աշխատավորների նվազ աշխատավարձը կամ անաշխատունակների գոյություն քարշ տալը: Ի՞նչն է ստիպում մարդկանց` անտեսել այդ օրվա խորհուրդը. գուցե այն սուղ, ծաղրի արժանի թոշակնե՞րն են պատճառը, որ օր ծերության մի քանի տասնյակ տարիներ աշխատած ու հանգստի գնացած մարդիկ «մուրացիկի» կյանք են վարում` չիմանալով ինչպես գոյատևել իրենց հասանելիք այդ նվաստացուցիչ գումարով:
Ես ապրում եմ սահմանամերձ բնակավայրում, իմ շրջապատում իրենց հոգսերով տարված մարդիկ եմ տեսնում, որ երազում են միայն խաղաղ երկինք ունենալ, իմ առջև նստած դեռահասներն ուրախ են շատ, որ մի օր ավելի են հանգստանում, բայց չկա տոնական շունչ այնպես, ինչպես ծաղկառատ Ապրիլի 7-ն էր, որ անտարբեր, հոգսաշատ մարդուն անգամ արթնացնում է: Օրեր հետո Մայիսի 9-ի հաղթանակի օրը կգա, շատ մեծ շուքով կնշվի օրը, մարդիկ կայցելեն հուշարձաններ, ծաղիկներ կխոնարհեն` հարգելով նահատակների հիշատակը, կհիշեն բոլոր կենդանի հերոսների անցած և անցնելիք մարտական ճանապարհը: Ու նորից Մայիսի 1-ը կմնա աշխատավորներիս աչքից հեռու, ստվերի տակ մնացած մի օր, որտեղ արարման շունչ չկա, անտարբերության շղարշով պատված մի սովորական օր, որ հնուց է եկել, բայց խամրած հիշողությամբ է հագեցած:
Ես այս մայիսմեկյան տոնական օրվա շունչը փորձում եմ գտնել օր օրի թանկացող խանութներում, որտեղ սպառվում են մեր համեստ աշխատավարձերը, հանրային սպառման կետերում, որտեղ պետական տուրքեր ենք մուծում, վարկերի մեջ թաղված աշխատավոր մարդկանց լուռ հայացքներում: Այս տոնական օրվա բերկրանքը ես փորձում եմ գտնել ինձ հյուր եկած բազմազավակ մոր աչքերում, որ վրդովված պատմում է աշխատանք չունեցող, անգործության մատնված ամուսնու մասին, ով ստիպված ուզում է օտարության մեկնել: Մայսիսմեկյան այս օրը ես ցանկանում եմ բարեկեցիկ կյանք մաղթել բոլորին, բայց հայացքս ուղղվում է այն թոշակառու միայնակ կնոջը, որ աշխատավորների օրն իր վերջին կոպեկներն է հաշվում: Ես հայացքս փախցնում եմ բոլորից ու նայում եմ երկնքի կապույտին, որ խաղաղ լինի երկնակամարը, թեկուզ և մայիսմեկյան տոնական օրվա խամրած հիշողությամբ:
Նատաշա Պողոսյան

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


