USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 20 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Էկվադորի դեսպանը այցելել է Հայաստանում էկվադորական բանան ներմուծող ԱրմԷկ Թրեյդինգ ընկերություն
2017-05-03 21:38:00
Տպել Տպել

Ապրիլի 28-ին ԱրմԷկ Թրեդինգ ՍՊԸ-ն իր գրասենյակում հյուրընկալեց ապրիլի 26-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանում Էկվադորի դեսպանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին դեսպան Խուլիո Պրադո Էսպինոսան, Վալերիա Կալդերոնը՝ Պրոէկվադոր առևտրային կազմակերպության ներկայացուցիչը, և Մարտա դե Մայո Լոպեսը՝ դեսպանի կինը: 
Նախևառաջ, ընկերության հիմնադիր տնօրեն Վարդան Հարությունյանը ողջունեց հարգարժան հյուրերին և շնորհավորեց դեսպան Պրադոյին Հայաստանում նույնպես հավատարմագրվելու, ինչպես նաև երկու երկրների միջև հիմք դրված հարաբերությունների կապակցությամբ:

Դեսպանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ հարաբերությունների պաշտոնականացումն ու ԱրմԷկ Թրեդինգ ընկերությունը, որը հենց խորհրդանշում է Հայաստանն ու Էկվադորը (Armenia- Ecuador), իրենց ուրույն դերը կունենան առևտրատնտեսական կապերն էլ ավելի զարգացնելու գործում՝ կարևորելով Արմէկի գործունեությունը և երկու երկրները խորհրդանշող բրենդի ստեղծումը:
Հանդիպման ընթացքում Վարդան Հարությունյանը հյուրերին ներկայացրեց արդեն իսկ շուկայում հայտնված բանանը, որը ներկրվում է անմիջապես Էկվադորից հայերեն պիտակավորմամբ, ArmEc լոգոտիպով, որն արդեն ներկրվում է Ղազախստան և հետագայում ներկրվելու է դեպի ԵԱՏՄ այլ երկրներ:
Հանդիպման վերջում ընկերության հիմնադիր տնօրենը ներկայացրեց էկվադորական այլ ապրանքների՝ պալմայի յուղի, կակաոյի, ծովախեցգետնի, ինչպես նաև ծաղկի պահանջարկը Հայաստանում և ԵԱՏՄ-ում և դրա շուրջ ԱրմԷկ Թրեդինգ ՍՊԸ-ի տարած աշխատանքները:

Այս նյութը դիտել են - 2013 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook