- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթած ուժերը երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին ինքնաբացարկի դիմումները, որոնք բում են առաջացրել։ Շատերը տեղյակ չեն եղել, որ իրենց կողմից ինքնաբացարկի դիմումներ են գրվել, խոսքը հատկապես Ծառուկյան դաշինքի թեկնածուների մասին է, այսօր մի քանիսը շտապել են ԿԸՀ ու հետ են վերցնում կուսակցության կողմից ներկայացրած դիմումները։ Այս ուժին դեռ կանդրադառնանք։
ՀՀԿ-ում, սակայն, գործընթացը տեղի է ունեցել համաձայնությամբ ու որեւէ թեկնածուի կողմից առարկություն չի հնչել ինչը նշանակում է, որ հայտնի է, թե ովքեր կանցնեն խորհրդարան ու որտեղ կհայտնվեն ինքնաբացարկ հայտնած թեկնածուները։ Հիմնականում գործադիր մարմնի ներկայացուցիչներն են դիմումներ ներկայացրել ու կվերանշանակվեն իրենց պաշտոններում, երբ ձեւավորվի նոր կառավարությունը։
Դիմումներ են մուտք արվել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից, նա կվերանշանակվի պաշտպանության նախարարի պաշտոնում, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, որը մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններին գլխավորում է ՀՀԿ ցուցակը ու հաստատապես կընտրվի քաղաքապետի պաշտոնում, մշակույթի նախարար `Արմեն Ամիրյանը, նաև Արտակ Զաքարյանը ցուցակում անցողիկ տեղ էր զբաղեցնում ու կրկին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, նա կնշանակվի պաշտպանության փոխնախարար, Շինանյութի Սերոժի փեսա Կարեն Բոթոյանը նույնպես ինքնաբացարկ է ներկայացրել, վերջինս կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ, իր փոխարեն պատգամավոր կդառնա Հակոբ Հակոբյանը եւ գործող մարպետ Ռաֆիկ Գրիգորյանը, որը Բոթոյանից մի քանի ձայն էր պակաս հավաքել։
Պատգամավոր կդառնա նաեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը, քանի որ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը նույնպես հրաժարվում է մանդատից։ Գուցե ճիշտ կլինի ասել, որ նրան պարտադրեցին հրաժարվել, որովհետեւ տնից մեկը պետք է պատգամավոր դառնա, Գալուստ Սահակյանը իր դիրքերը չզիջեց հանուն որդու։
Հետաքրքիր է, թե ինչ ճակատագիր է սպասվում Արման Սահակյանին, մամուլը գրում է, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում նրան հետ ընդունել Պետգույքի կառավարման մարմնի պետի պաշտոնում։
Կոտայիք մարզից ամենաշատ ձայն ստացած ՀՀԿ-ական թեկնածուն նույնպես չի մտնի ԱԺ, Սամվել Սանամյանը դիմումատուների շարքում է։
Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի փեսան ՊԵԿ մաքսանենգության վարչության պետ էր ու թեկնածությունն առաջադրելու առաջին օրերից խոսվում էր, որ խորհրդարան անցնելու ծրագրեր չունի, պարզապես կուսակցության համար ձայներ է հավաքելու, վերադառնա եկամտաբեր պաշտոնին։ Նրա փոխարեն պատգամավոր կդառնա Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, ով աղմկահարույց համբավ ունի, ձախողել է բոլոր ոլորտներում, որը վստահվել է իրեն ու հետաքրքիր է, թե ինչու են հիմա էլ խորհրդարան տանում։ Այս տարբերակ թեպետ հնարավոր չէր, որովհետեւ վարչապետը նրա վերադարձը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում եւս անհնար էր համարում։
Ինքնաբացարկ հայտնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու այդ տարածքից ընտրված Առուշ Առուշանյանը, երկուսի մասին էլ մենք ավելի վաղ գրել ենք, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզից ԱԺ-ն կունենա երկու պատգամավոր՝ Աշոտ Արսենյանը եւ Սիսյանի քաղաքապետի եղբայրը։
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փաստորեն հրաժարական կտա ու կվերադառնա օրինաստեղծ աշխատանքի, ամենայն հավանականությամբ կդառնա ԱԺ փոխնախագահ։
Մամուլը հետեւողական գրում էր Գեւորգ Կոստանյանի արդարադատության նախարար նշանակվելու մասին, բայց նրանից դիմում չի ստացվել, նույնն էլ Հրայր Թովմասյանի մասին որպես ՍԴ նախագահի հավակնորդ, ըստ ամենայնի նրանք ԱԺ-ից կհեռանան 2018-ից հետո, մինչ այդ Սերժ Սարգսյանը իր հավատարիմ թիմը կունենա վճռորոշ քվեարկությունների համար, հետո կտեղափոխեն։
Անի սահակյան

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում

«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ





