- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում. կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ «Թո՛ղ, որ հանեմ այդ շիւղը քո աչքից», եւ ահա քո աչքում գերան կայ: Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար» (Մատթ. 7:3-5):
Վեհափա՛ռ Տէր.
Բաց նամակս որոշեցի սկսել Քրիստոսի խօսքերով որովհետեւ մեր բոլորի ուղեցոյցը Քրիստոսի խօսքերն են, եւ այս Աւետարանի համարները համընկնում են այս օրերու ձեր գործելաոճին։
Վստահաբար յիշում եք որ ճիշտ երեք տարիներ առաջ՝ Ապրիլի 30ին, հոգեւոր ոճրագործութիւն կատարեցիք ձեր եղբօր՝ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի նշանակեալ առաջնորդ Եզրաս Արք. Ներսիսեանի խնդրանքով՝ ինձ կարգազուրկ յայտարարելով, եւ որպէս «հիմք» պատրուակ էիք բերել «եկեղեցականին անյարիր ընթացք» շինծու մեղադրանքը: Ես չեմ ուզում անդրադառնալ ժողովուրդի կողմէ գրուած նամակներու եւ խնդրանքներու մասին, որտեղ բացատրութիւն էր պահանջւում այդ մեղադրանքի կապակցութեամբ, սակայն անտեսելով ու արհամարհելով ժողովուրդի պահանջը՝ ոչ մի բացատրութիւն իսկ չտրուեցաւ այս հարցի մասին՝ բացի Մոսկուայի առաջնորդարանի կողմէ հրապարակուած ստայօդ լուրերէն: Ու ինչպէս միշտ, այս անգամ ալ անտառային օրէնքով շարժեցաք եկեղեցւոյ մէջ՝ «ես եմ կաթողիկոսը, ինչ ուզում, անում եմ» քմահաճ ու մենատիրական Ձեր անհագ ախորժակը ի ցոյց դնելով։
Ես ինչպէս յայտարարեր էի, պայքարելու եմ մինչեւ վերջ՝ հասնելու համար արդարութեան, եւ շարունակում եմ պայքարը ու վստահ եմ որ Աստուծոյ օգնութեամբ հասնելու եմ արդարութեան։
Ձեր կաթողիկոսութեան տխրահռչակ ողջ շրջանում այնքան արժանաւոր հոգեւորականներ ապօրինի կերպով կարգազրկեցիք որ պատմութիւնը ձեզ պիտի դրոշմէ «Գարեգին Բ Ամենայն կարգազրկող կաթողիկոս»: Երբ կարդում ենք Ձեր մասին թերթերի ու կայքէջերի մէջ լոյս տեսած անծայրածիր յօդուածները, որոնք գրեթէ միշտ մնում են առանց հերքումի՝ Ձեր իսկ կողմէն, մեզ բոլորիս ապշեցնում է, թէ ի՞նչպէս կարելի է ընդունել մի կաթողիկոսի ով ամէն տեսակի օրինազանցութեամբ եւ եկեղեցական կանոններին հակառակ անյարիր ընթացքով է ապրում եւ գործում, ի՞նչպէս հանդուրժել երբ ամբողջ համացանցում ու սոցցանցերում յօդուածներ են լոյս տեսնում որ կաթողիկոսն ունի ապօրինի զաւակ, մանկապիղծ եպիսկոպոս եղբայր, բիզնեսներ եւ այլն… Դուք վստահ տեղեակ էք դիմատետրի մէջ բոլոր այն գրառումներուն որոնք ձեր անձի ու վարքի մասին գրուած են: Ես կ՛ուզենայի տեսնել առնուազն մի քանի պաշտպանողական գրութիւններ ժողովուրդի կողմից իր հայրապետի մասին, սակայն տեսնում ենք որ ժողովուրդն ալ լուռ է այս գրութիւններու նկատմամբ, որովհետեւ իր խորքում հաւատում է այս լուրերու իրականութեանը, ու չի համարձակւում բարձրաձայն արտայայտուել ինչ-ինչ պատճառներով, իսկ այդ հազուագիւտ անձինք, որոնք ուզում են Ձեզ հաճելի դառնալ, չեն համաձակւում պատասխանել, որովհետեւ իրենք ալ գիտեն թէ այդ յօդուածներու պարունակութիւնը ճշմարտութիւն է, իսկ ճշմարտութեան դէմ գնալը շատ դժուար է։
Գալով Ձեր լռութեանը, ի՞նչպէս կարող էք լուռ մնալ այն յօդուածների նկատմամբ, եթէ պատասխան չունէք ու ճշմարտութիւն է: Ուրեմն՝ եթէ այս բոլորը ճշմարտութիւն է, դուք Ձեր վարքով ու կեանքով անյարիր էք հոգեւորական կոչուելու եւ անյապաղ պէտք է թողէք Լուսաւորչի սուրբ աթոռը եւ ինքնակամ հրաժարուէք: Իսկ եթէ սխալ են վերը յիշուած լուրերը, ուրեմն պէտք է պատասխան տաք ու փաստերով հաստատէք սխալ լինելը, որպէսզի ժողովուրդը հասկանայ ճշմարտութիւնը: Սակայն երբ լուռ ընդունում էք բոլոր գրուած յօդուածները, ժողովուրդը դա հասկանում է եւ ըստ ժողովրդական ասացուածքին թէ՝ «Լռութիւնը համաձայնութեան նշան է», ասել կ՛ուզի թէ՝ հասկանում է որ ճշմարիտ են այդ բոլոր լուրերը։
Վեհափա՛ռ, կարծէք արդէն ժամանակն է որպէսզի զգաստանաք եւ ապաշխարէք: Չէ՞ք անդրադառնում որ մեր եկեղեցին հիմքից քանդում էք, նոր սերունդը, որը որպէս ապագայ հոգեւորականներ դաստիարակւում է ճեմարանում, նոյն ձեւով փճացնում էք։ Այն բոլոր յօդուածները որոնք լոյս են տեսնում թերթերում՝ Գէորգեան ճեմարանի եւ Մայր Աթոռի այլասերուածութեան մասին, մնում են անպատասխան, արդեօք ճի՞շտ են։ Ի՞նչու փաստերով չեն հակադարձւում, երբ նախկին միաբաններ յօդուածներով փաստում են այդ վիճակը, որոնք իրենց աչքերով են տեսած. արդեօք կարելի՞ է չհաւատալ այն մարդուն որ ինք տեսած է այդ բոլորը եւ արտայայտւում է։
Այնքան երկար կարելի է գրել Ձեր ապօրինութիւնների եւ եկեղեցական կանոններու խախտումների մասին որ հնարաւոր է նոյնիսկ հատորներ գրել: Սակայն Ձեզ համար այս բոլորը ոչինչ չարժէ, որովհետեւ փառասիրութիւնն ու նիւթապաշտութիւնը Ձեր մէջ այնչափ արմատացած է, որ նոյնիսկ կարեւորութիւն չէք տալիս այն բոլոր ծանրածանր պախարակումներուն որ ժողովուրդի կողմէ գրւում է դիմատետրի մէջ: Պատուախնդրութիւն եւ բարոյականութիւն ունեցող անձը մինչեւ հիմա պէտք է ամօթից հեռացած լիներ կաթողիկոսական աթոռէն, բայց մի բան իմացէք որ Դուք, որքան ալ որ չհաւատաք, Աստուծոյ դատաստանից չէք կարող փախչել, ու հաշիւ պիտի տաք այս բոլորի համար։
Իմ նամակս կ՛ուզեմ վերջացնել մի փոքր խրատով եւ խնդրանքով։ Խրատը այն է, որ դուք զգաստանաք եւ ապաշխարէք, քանի դեռ ուշ չէ, ինչպէս Քրիստոս կ՛ըսէ. «Չէք գիտեր ո՛ր ժամուն գողը պիտի գայ, եթէ գիտնայիք կը պատրաստուէիք եւ չէիք թողնի որ գողութիւն աներ»։ Հասկացէ՛ք վերջապէս, որ Դուք եւս մահկանացու էք, եւ քիչ ժամանակ յետոյ հող պիտի դառնաք ինչպէս բոլորս:
Ինչպէս Երուսաղէմի Նուրհան Պատրիարքը իր նամակին մէջ Ձեզի խրատեց՝ թողնել Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Սուրբ Աթոռը ու միանգամընդմիշտ հեռանալ, որպէսզի Հայ եկեղեցին փրկուի ամբողջական կործանումից ու առաւել հզօրանայ։ Նոյն խնդրանքով ես եմ դիմում ու խնդրում, որ ինքնակամ հրաժարուէք ու հեռանաք հայրապետական Գահից, որովհետեւ Ձեր ներկայութիւնը քանդում եւ տկարացնում է մեր եկեղեցին: Այսօր մեր եկեղեցու տկարութեան պատճառով մեր ժողովուրդի մէջ աղանդները շատանում են, եւ մեր ժողովուրդին տանում են դէպի խորխորատ, եւ այստեղ Դուք անձամբ ունիք մեծ բաժին եւ պատասխանատու եք այս վիճակին։
«Ծանի՛ր զՔեզ», Վեհափա՛ռ, գնացէ՛ք Մայր տաճար ու Իջման Սուրբ Սեղանի առաջ ծունկի գալով՝ քննեցէ՛ք Ձեր անձը եւ որոշեցէ՛ք, թէ Ձեր վարքը յարի՞ր է հայ հոգեւորականին կամ ոչ: Դուք սովոր էք հոգեւորական հեռացնել՝ նրա բարի համբաւը, պատիւն ու արժանապատւութիւնը ոտքի կոխան դարձնելով, սուտ զրպարտութիւններով նրա անձը վարկաբեկելով յաչս հաւատացելոց, թէեւ արժան կը լինէր, որ Դուք մինչեւ անգամ քրէական պատասխանատւութեան ալ ենթարկուէիք այս հակաքրիստոնէական եւ անմարդկային գործելաոճին համար:
Ես դատաւոր չեմ, Դուք Ձեզ դատեցէ՛ք ու սրբագրեցէ՛ք Ձեր գործած հակականոնական սխալներն ու ապօրինի կարգազրկումները։
Բաց նամակով եմ դիմում Ձեզ, որովհետեւ փորձառութիւնը ցոյց է տալիս, որ Ձեզ անհաճոյ գոց նամակները Դուք չէք կարդում կամ կարդալուց յետոյ պատռում-նետում էք աղբամանը: Դուք գիտէք Դուք ով էք՝ որ ո՛չ Աստուծմէ կը վախնաք, ո՛չ ալ մարդոցմէ կ՛ամչնաք:
Յոյսով եմ որ այս նամակը կը հասնի Ձեզ եւ բարկանալու փոխարէն քնանալէ առաջ մտորելու առիթներ կ՛ունենաք՝ Ձեր իսկ բարիքին համար եւ ի շահ մեր Մայր Եկեղեցւոյ։
Տէր Մարտիրոս Քհնյ. Պէրպէրեան
Մոսկուայի Սուրբ Գէորգ եկեղեցւոյ նախկին հոգեւոր հովիւ

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում

«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ





