- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Թոշակները բարձրացնելու հույս չունենաք, բյուջեում փող չկա։ Մեր կառավարության պատասխանը սա է բոլոր նրանց, որոնք միամիտ հույսեր են տածում, թե կառավարության հայտարարած «շռնդալից բարեփոխումների» ալիքի տակ թոշակ ու նպաստ էլ կբարձրացնեն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ ամեն անգամ տարեկան բյուջեի նախագիծը քննարկելիս իրականությանն անհաղորդ ժպիտով «հուսադրում» է, որ իրենց կատարածի դրական էֆեկտն այն է, որ կարողացել են պահպանել եղածը։ Այսինքն՝ էլի պիտի գոհ մնանք, որ եղած երկու կոպեկ թոշակն էլ տալիս են, չեն նվազեցրել։
Բայց հարց է՝ այդ 35-40 հազար դրամ թոշակն էլ, որով պետք է մարդ մեկ ամիս իբրեւ թե գոյատեւի, վճարո՞ւմ են, թե՞ ոչ։ Պարզվում է՝ դա էլ չեն վճարում։ Օրինակ՝ կարող են մարդուն մեկուկես տարվա թոշակ չվճարել այն «օրինական պատճառաբանությամբ», որ մեկ տարուց ավելի բացակայել է երկրից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լոգիկան է այսպիսին, եթե քո երկրում չես բնակվում, ուրեմն տարիների վաստակած կենսաթոշակից պիտի զրկվես։ Այսինքն՝ այլ երկրում դու կենսական անհրաժեշտության կարիքներ հոգալու խնդիր չպետք է ունենաս։ Մինչդեռ քիչ թե շատ զարգացած ուրիշ ոչ մի երկրում մարդու հանդեպ նման «հումանիզմ» չեն դրսեւորում։ Օրինակ՝ մարդիկ գնում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն են ձեռք բերում, որ հետո գան Հայաստանում թոշակ ստանան, քանի որ այն բարձր է։ Եվ ՌԴ-ից չեն ասում՝ դու մեր երկրում չես ապրում, քեզ քո թոշակը չենք տալիս։ Իսկ մեր երկրում ամեն ինչ ի վնաս քաղաքացու է աշխատում, ամեն հնարավոր սողանցք գտնում են, որ քաղաքացուց կա՛մ փող պոկեն, կա՛մ օրենքով նրան հասանելիքը չտան։
Մեր խմբագրություն դիմած Սոնա Բալաբեկյանը Երեւանի գրանցում ունի, բայց այժմ բնակվում է Իսպանիայում։ Հայաստանում թոշակի է անցել 2004 թվականից։ Մինչեւ 2014 թ․ նոյեմբեր ամիսն ստացել է իր թոշակը, մի որոշ ժամանակ ընկերուհին է լիազորագրով ստացել եւ փոխանցել, բայց վերջին երեք տարին թոշակը չի ստացել՝ հիվանդացել է, չի կարողացել գալ։ Այս ընթացքում օրենքի ինչ-որ անհեթեթ փոփոխություններ են եղել, որ եթե մեկ տարուց ավելի բացակայում ես երկրից, վերջին մեկ տարին միայն իրավունք ունես ստանալու թոշակդ։ Դրա հիման վրա ինքը, երբ վերադարձել է Հայաստան, իր վերջին մեկ տարվա ու այս տարվա չորս ամսվա թոշակն ստացել է։ Ավելի քան մեկ տարվա թոշակ իրեն չեն վճարել։ Նա Իսպանիայում այս ընթացքում բարդ վիրահատության է ենթարկվել, բուժման համար է մեկնած եղել եւ ի վիճակի չի եղել գալ Հայաստան։ Ու հիմա իրեն վիրավորված է զգում, որ նման օրենքներով ու պատճառաբանությամբ իր հասանելիք թոշակը չեն վճարում։
«Հասկացանք՝ պետությունն աղքատ է, փող չունի թոշակները բարձրացնելու, բայց իմ հասանելիքն ինչո՞ւ չեք տալիս»,-դժգոհում է «սոցիալական արդարարության» հերթական զոհը։
Տիկին Սոնան այս հարցով դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ համարելով, որ սա մարդու իրավունքների խախտում է։ Բայց ՄԻՊ-ի պատասխանը զարմացրել է նրան, օրենքին են հղում արել՝ փոխանակ այդ օրենքով ոտնահարվող մարդու իրավունքները պաշտպանելու։ Նրան նաեւ հետաքրքրում էր, թե ինչ են արել իր մեկ տարվա թոշակը, ինչի՞ վրա են ծախսել։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը նախ հիշեցրեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, ըստ որի՝ «կենսաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում»։ Իսկ ինչո՞ւ 12 ամիս չպիտի վճարվի կենսաթոշակ, պատճառաբանվում է երկրից բացակայելով եւ անձամբ չներկայանալով։
Օրենքը հիշեցնելուց զատ, Ա․ Գալստյանը ե՛ւ բացատրեց այս օրենքի «փայլուն» լոգիկան, ե՛ւ պաշտպանեց ու արդարացրեց մի տրամաբանություն, որն ուղղակի ջախջախում է սոցիալական, իրավական պետություն ունենալու սահմանադրական գաղափարը։
«Այո, տրամաբանական է, որովհետեւ մենք էսօր խնդիր ունենք առաջին հերթին լուծել այն կենսաթոշակառուների խնդիրները, որոնք գտնվում են ՀՀ-ում եւ ուղղակիորեն մեր հոգածության կարիքն ունեն։ Տրամաբանությունը միայն դա է»,-օրենքի «տրամաբանությունն» այսպես բացատրեց տիկին Գալստյանը։ Բայց մարդը տարիների ընթացքում վաստակել է օրենքով ծերության տարիքում կենսաթոշակ ստանալու իրավունքը՝ ի՞նչ կարեւոր է, թե որտեղ է նա բնակվում, կամ ինքն այդ թոշակի՞ հույսին ապրող մեկն է, թե՞ միլիոնատեր զավակներ ունի, որոնք ապահովում են իրեն ամեն ինչով։

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում

«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ





