- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մայիսի 8-ին ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ Մայիսյան եռատոնին նվիրված ստեղծագործական շարադրությունների մրցույթի արդյունքների ամփոփում, որին ներկա էին ԼՂՀ Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը և Կրթության, գիտության ու սպորտի նախարար Սլավա Ասրյանը:
Ողջունելով ներկաներին` նրանք իրենց ելույթներում ներկայացրին Մայիսյան եռատոնի խորհուրդը, ապա բարձր արդյունքներ ցուցաբերելու համար շնորհավորեցին մրցանակակիրներին և արժեքավոր նվերներով, գրքերով, պատվոգրերով ու դրամական խրախուսմամբ պարգևատրեցին զինծառայողներին, դպրոցականներին և նրանց դասավանդող ուսուցիչներին: Հայրենասիրության մի գեղեցիկ դրսևորման արտահայտություն էր այս արարողությունը, որտեղ մեծարանք կար, գնահատանք, լավագույն աշխատանքի նկատմամբ արժանի ուշադրություն:
Իմ երեք մրցանակակիր աշակերտուհիներին ուղղում եմ հարց, թե ինչպիսի զգացողություն ունեն և ինչ կցանկանային ասել, որ այս տարածքում հանրությունն էլ տեղեկացված լինի: Ես ինքս էլ անչափ տպավորված եմ նրանց խոսքերով` յուրաքանչյուրը յուրովի տարբեր, բայց սրտահույզ, ուրախությամբ լեցուն, շնորհակալական զգացումով:
«Մի քիչ հուզված եմ, սակայն ամենևին չսպասվող հաղթանակը մոռացնել է տալիս այդ հուզմունքը։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ նախաձեռնողներին շնորհակալություն հայտնել նման մրցույթ կազմակերպելու համար, ինչպես նաև շնորհավորում եմ մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցականներին ու զինվորականներին։ Ուսուցչուհուս խորհրդով` այս տարի մասնակցեցի մրցույթին և չեմ ափսոսում, քանզի այս հաղթանակն ինձ համար հաջողությամբ պսակված մի նոր փորձություն էր։ Շարադրանքս իմ մտքերի ու ապրումների արտացոլումն է, ինչը, երևի թե, պայմանավորված է նրանով, որ ապրում եմ պատերազմի գոտի դարձած Մարտակերտում։ Բարձրաձայնել եմ այն մասին, որ մեր մի բուռ հայրենիքն ունի բոլորիս համախմբված ուժի կարիքը։ Ուրախ եմ, որ խոսքս լսելի դարձավ։ Եվ վերջում ուզում եմ առանձին շնորհավորել ու երախտիքի խոսքեր ուղղել իմ ուսուցչուհուն՝ հայոց լեզվի և գրականության վաստակավոր մանկավարժ Նատաշա Պողոսյանին»: /Անդրյան Անգելինա, 1-ին տեղ/:«Երբ ուսուցչուհիս հայտնեց շարադրությունների արդյունքների մասին, անչափ ուրախացա, որ հայտնվել եմ հաղթողների շարքում: Շարադրել եմ բանակի, զինվորի ու իմ մասին` դրանով իսկ ցանկանալով ասել, որ ապրելով սահմանամերձ Մարտակերտում` մենք ինքներս արդեն զինվոր ենք, ականատես պատերազմի ու գիտենք խաղաղության գինը: Առավելապես ապրիլից հետո ես համոզվեցի, որ հայրենիքի պաշտպանությունը միայն տղաների համար չէ, ես ինքս էլ պատրաստ եմ իմ նուրբ ձեռքերով բռնել սառը զենքը: Շնորհակալություն եմ հայտնում այս մրցույթի բոլոր կազմակերպիչներին, իսկ մեր զինվորներին մաղթում եմ խաղաղություն, համբերություն և բարի վերադարձ»:/Կարապետյան Արմինե, 2-րդ տեղ/:
«Ուսուցչուհուս հայտնած լուրը, որ մրցանակային տեղ եմ զբաղեցրել, չափազանց ուրախալի էր, ուրեմն ինձ հաջողվել է շարադրությանս մեջ պատկերել այն բոլոր զգացումները, որոնք ինձ պաշարել էին ապրիլյան պատերազմի օրերին: Երբ կողքիս պատմում էին պատերազմի մասին, խոսում հերոսներից, կարծես թե լիովին չէի ըմբռնում, բայց տեսնելով պատերազմի սարսափը` զգացի, թե ինչ գնով է ձեռքբերվում խաղաղությունը: Ես ապրում եմ սահմանամերձ բնակավայրում և երբևէ չեմ մտածում այն լքելու մասին: Ես ուզում եմ արժանի լինել մեր հերոս տղաների արյամբ սրբացված հողին և, ապրելով այստեղ, շարունակել նրանց արդար պայքարը»: /Արզումանյան Լադա, 2-րդ տեղ/:
Մեր դպրոցականների հաղթանակների շարունակականությանը հավատալով հանդերձ` շնորհավորում ենք բոլորիս Մայիսյան եռատոնը: Թող խաղաղ լինի երկինքը և կապույտ երկնակամարում միշտ ծածանվի հայկական եռագույնը:
Նատաշա Պողոսյան

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում

«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ





