- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Քրոջս ծննդյան տարեդարձին փորձում եմ մի քանի տող նվիրել նրան` Նադյա Պողոսյանին: Նա կդառնար հրաշալի մանկավարժ, ով ավարտել էր Արցախի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի բաժինը: Նրա լավագույն մասնագետ դառնալուն երբևէ չէի կասկածել` գիտելիքների իր խոր իմացությամբ, բայց հանգամանքները փոխեցին ճակատագիրը…
Մենք արտաքնապես իրար նման չենք, ասում էին, որ նա հորական տատիս նման է, ում երբևէ չէինք տեսել, իսկ ես մորս արտապատկերն եմ` ուղղակի տարիքային տարբերությամբ: Այս պահին ես ուզում եմ մի այլ տեսք տալ իմ հույզերին, որ թախիծ է բերում իր հետ, և մեր` բոլորիս կողմից շնորհավորել քրոջս ծննդյան օրը, ով դարձել է մեզ համար մի հեռավոր կարոտ:
92-ին օտարությունը մեզ համար մեր կամքով չէր, այլ` Արցախյան պատերազմի ու մարտակերտցիներիս բռնատեղահանության պատճառով: Քույրս մեր ընտանիքի չորս երեխաների մեջ փոքրն է, բայց տարիները նրան կոփեցին, ու ժամանակի ընթացքում մենք մոռացանք այդ տարիքային տարբերությունը, որ առկա էր նրա ու իմ և մեզանից ավագ եղբայրներիս միջև: Արցախյան պատերազմի ծանր հետևանքները շատ-շատերի նման մեզ վրա կրեցինք, տուն ու տեղ թողած, փախստականի պիտակը մեզ վրա` տեղից տեղ հասանք, բայց ամենուր մեզ ուղեկցում էր քրոջս աղիողորմ լացը, ով չէր հաշտվում հարազատ բնօրրանը թողնելու մտքին, երբ անթաքույց սիրով կապված էր այս հող ու ջրին:
Հայրենի գյուղից` Մոխրաթաղից, դուրս գալուց հետո մեր փրկության ուղին անտառամիջյան ճանապարհն էր, բազում բռնագաղթողների մեջ` քրոջս աղեկտուր ձայնը, որ երբեմն ընտանիքի անդամների անուններ էր բարձրաձայնում, որ հանկարծ չկորցնենք իրար: Անասունների ոտնահետքերով մեր բոբիկ ոտքերին տեղ էինք անում, բայց քույրս ավելի մեծ ծանրություն էր վերցրել իր վրա…Մայրս էլի կարողանում էր քայլել, ութսունն անց տատս հազիվ էր փոխում ոտքերը, իսկ քույրս միշտ նրա կողքին էր…
Օտարությունն էլ իր դժվարությունն ուներ…Մենք այնտեղ մոռացանք այն դիպլոմները, որ ստացել էինք բարձրագույնի մանկավարժականից: Մեզ պետք էր ապրուստ հոգալ, իսկ մենք չէինք ամաչում այդ ապրուստը հոգալու մեր ընտրությունից, որ ամենահամեստ ու նվաստացուցիչ ձևն էր մեր գոյությունը քարշ տալու համար:
Ես վերադարձա հայրենիք, բայց քույրս մնաց: Ընտրությունը նրանն էր, ու նա մնաց: Կյանքի դառնություններին դիմադարձ լինելով` նա մնաց, որ օտարության մեջ որտեղ էլ լինի, «տիրություն» անի տատիս ու ծնողներիս շիրիմներին, որ դրանով իսկ փարատի իր մենությունը: Ու այսպես մեր կարոտը ճյուղավորվեց, և կամրջված տեսանք մեզ հեռուներին, որտեղ հարազատ մարդիկ կան` բույլ վշտերի հիշողությամբ:
Այս պահին ցավում եմ քրոջս կիսատ մնացած մանկավարժության համար, բայց գիտեմ, որ հայրենի Արցախի ու հեռավոր ափերի խաչմերուկում է նա, որտեղ հարազատ եզերքի կարոտ ունի հոգում, օտարությանը հառած` հարազատների հիշատակ: Ես թախծախառն ու կարոտով մեր բոլորիս անունից բազում բարիքներ եմ մաղթում նրան, լավագույն ցանկությունների իրականացում, թող այսուհետ նրա երազանքներն անավարտ չմնան:

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում

«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ





