USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 20 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Տեսակետ՝ թե ինչու հե՛նց Տարոն Մարգարյանը պետք է լինի քաղաքապետ...
2017-05-09 22:36:00
Տպել Տպել

Չնայած 2017-ի կարևորագույն ու գլխավոր քաղաքական իրադարձությունը` խորհրդարանական ընտրություններն,այլևս անցյալ են, սակայն ընտրությունները Հայաստանում դեռևս չեն ավարտվել. շատ կարճ ժամանակ հետո երևանցիները ստիպված են լինելու պատասխանել այն հարցին,թե ում են ցանկանում տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում:

Ու թեպետ Երևան քաղաքի ավագանու ընտրություններն իրենց նշանակությամբ ու մասշտաբներով հազիվ թե համեմատվեն համապետական լայնամասշտաբ ընտրությունների հետ,սակայն հաշվի առնելով Երևան քաղաքի բնակչության թվաքանակն ու այն տխուր իրողությունը,որ Հայաստանի հիմնական հզորությունները տեղակայված են մայրաքաղաքում`պետք է ամրագրել, որ կես Հայաստան բնակչություն ունեցող քաղաքի ընտրությունները ոչ մի կերպ չի կարելի թերագնահատել:
Ավանդաբար քաղաքը կա ու եղել է իշխող կուսակցության` Հանրապետականի ազդեցության ներքո:
Հանգամանքն այդ, սակայն, պայմանավորված է ոչ թե այն իրողությամբ,որ երևանցիները մարզաբնակներից քիչ ընդդիմադիր են, այլ` այն, որ իշխանությունների կողմից հատկապես մեծ ուշադրության է արժանացել հենց Երևանն այն իմաստով, որ բոլոր ռեսուրսները նետվել են առավելապես մայրաքաղաքում ցանկալի արդյունքներ գրանցելու համար:
2017-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունները, պետք է նկատել, առաջադրված թեկնածուների ու կուսակցությունների թվի առումով ոչ մի կերպ ռեկորդային չես համարի:
Քաղաքապետի պաշտոնի համար պայքարողները երեքն են` գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը:
Թե ինչու ընդդիմադիր դաշտից հենց այս երկու գործիչներն են առաջադրվել, վարկածները չափից շատ են:
Ոմանք սրանում յուրատեսակ դավադրություն են տեսնում, ոմանք` աշխարհաքաղաքականություն, ոմանք էլ, առհասարակ, ոչինչ էլ չեն տեսնում `համարելով տիրող պատկերը միանգամայն բնական: Իհարկե, ինչպես միշտ ճշմարտությունը մեջտեղում է գտնվում, սակայն դրանից այն հարցը, թե, այնուամենայնիվ, որ թեկնածուին է բախտ վիճակվելու առաջիկա տարիներին ղեկավարելու մայրաքաղաքն, իր արժեքը չի կորցնում:
Այսպիսով` եթե փորձենք միանգամայն օբյեկտիվորեն պատասխանել վերոհիշյալ հարցին`հաշվի առնելով թե՛ օբյեկտիվ,թե սուբյեկտիվ պատճառները,որոնք սովորաբար բնորոշ են Հայաստանին,ապա պետք է նկատենք,որ ընդդիմադիր թեկնածուների շանսերը` ընտրվելու ու ճանաչվելու քաղաքապետ,զրոյական են: Հարց կարող է առաջանալ`ինչո՞ւ, որո՞նք են այն իրողություններն ու գործոնները, որոնք ստիպում են մեզ նման եզրահանգում կատարել:
Պատճառները, որքան էլ կարող է տարօրինակ հնչել հայաստանյան իրականության համար, ավելի շատ օբյեկտիվ են և ահա թե ինչու:
Բանն այն է, որ Տարոն Մարգարյանի մրցակիցները երևանցիների և ոչ միայն նրանց կողմից առավելապես ընկալվում են որպես կլասիկ քաղաքական գործիչներ, մարդիկ, որոնք բացառապես ասոցացվում են խորհրդարանական աշխատանքի հետ:
Հակառակ սրան` Տարոն Մարգարյանն առավելապես ժողովրդի գիտակցության մեջ տպավորվել է որպես մաքուր մեկն,ով թեպետ հանրապետական է, բայց շատ քիչ առնչություններ ունի այդ քաղաքական ուժին բնորոշ բազմաթիվ բացսական երևույթների հետ:
Այլ կերպ ասած` շարքային երևանցին Մարգարյանին ընկալում է որպես հարազատ մարդ, ով ուղղակի կարողանում է լավ կատարել իր պաշտոնեական գործառույթները:
Կանաչապատում է Երևանը, փորձում է լուծել տրանսպորտային խնդիրները, խաղահրապարակներ է կառուցում երեխաների համար,ցայտաղբյուրների ու շատրվանների քանակն է ավելացնում ու փորձում է քաղաքական թեմաներից հեռու մնալով` ուղղակի իր գործն անել,անել այնպես, ինչպես կարողանում է, ինչպես թույլ է տալիս նրան համակարգը:
Այս առումով Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում շատ ավելի ընկալելի մեկն է, քան նույն Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը:
Ինչ վերաբերում է վերջին երկուսին, ապա նրանք նույն հասարակության կողմից այնքան էլ միանշանակորեն չեն ընկալվում:
Եթե խոսենք դիցուք Նիկոլ Փաշինյանի մասին, ապա պետք է ասել,որ թեպետ նա իր ընտրապայքարում, իր ծրագրերում առավելապես շեշտը դնում է քաղաքի սոցիալական խնդիրների լուծման վրա,փորձում ժողովրդին համոզել, որ կարող է հակառակ բնության բոլոր օրենքերի Երևանը դարձնել ասենք Փարիզ այն դեպքում, երբ զուտ օբյեկտիվորեն այդ անելն ուղղակի անհնարին է, սակայն նա այդպես էլ չի ընկալվում որպես քաղաքապետի իրական թեկնածու:
Նա դուրս է այդ իմիջից, որն ենթադրում է ոչ թե հեղափոխական ոգով ներշնչված ելույթներ կամ քաղաքական բոցաշունչ ուղերձներ քաղաքի բնակիչներին, այլ շատ ավելի տրիվիալ հատկանիշներ ու գործելակերպ:
Զարուհի Փոստանջյանի առումով էլ կարելի է ասել, որ նա ևս Նիկոլ Փաշինյանի նմանությամբ է գործում, փորձում շեշտադրել ավելի շատ եվրոպական մշակույթը քաղաքականության մեջ, փորձում հենվել քաղաքացիական հասաակության վրա և այլն:
Մի խոսքով` փորձում է արևմտյան քաղաքական մշակույթ սերմանել Հայաստանում, ինչը նրա շանսերը հավասարեցնում է զրոյի:
Ընդհանրապես «Երկիր ծիրանիի» մասնակցությունը քաղաքապետի ընտրություններին պետք է ավելի շատ ձևականություն համարել, քան լուրջ վերաբերվել դրան:
Այս ընտրություններն կուսակցության համար ավել շուտ յուրատեսակ տրամպլինի դեր են խաղում, քան ռեալ հնարավորություն տալիս ինչ-որ բարձունքների հասնել:

Այս իմասով Փոստանջյանի շանսերը`մի քանի օր հետո հռչակվելու քաղաքամայր երևանի ղեկավար, ամենանվազն են: Իսկ երբ այս ամենին գումարում ես ՀՀԿ անսպառ ռեսուրսներն ու փորձն`ընտրություններին մշտապես հասնելու սեփական նպատակներին, ապա հասկանում ես, որ Տարոն Մարգարյանին այլընտրանք այսօր չկա, բայց չկա ոչ թե այն պատճառով, որ Մարգարյանը սուպեր գաղափարական մեկն է ու չնաշխարհիկ թեկնածու, այլ որովհետև իրավիճակն է օբյեկտիվորեն այդպիսին:

Իրականում բոլորն էլ գիտեն Երևանի անլուծելի մնացած խնդիրների, քաղաքապետարանում վխտացող կոռուպցիայի, կաշառակերության, կոռուպցիոն մեխանիզմների մասին, հարցն այստեղ այն է, սակայն, որ մարդիկ հասկանում են` այս ամենը ոչ թե Տարոն Մարգարյանի անձնական մեղքով է, այլ` շատ ավելի վերևներում գտնվողների, որոնց ձեռքի գործն է այն համակարգը, որում Մարգարյանը ստիպված է գործել:

 

Այս նյութը դիտել են - 3997 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook