- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մենք պարբերաբար անդրադառնում ենք Հայաստանի եզակի ստրատեգիական կառույցներից մեկում՝ «Հարավկովկասյան երկաթուղում» տիրող իրավիճակին: Այժմ կներկայացնենք մեկ օրինակ-ապացույց, թե ինչպես է ՀԿԵ ղեկավարությունը թալանում ընկերության անշարժ գույքը։
Այսպես, մամուլում արդեն գրվել է, որ «Ռուսական երկաթուղիներ» -ի կառավարմանը հանձնված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայտնվել է միլիոնավոր դոլարների հասնող անշարժ գույքը կորցնելու վտանգի առջև: ԴԱՀԿ-ը 613 մլն դրամի չափով արգելանք է դրել ընկերությանը պատկանող անշարժ գույքի վրա: Այժմ հաջողվել է գույքի մի մասը հանել կալանքից, սակայն դեռ 48մլն դրամի գույք կալանքի տակ է:
ՀԿԵ-ն էլ հպարտորեն հայտարարել է, որ այս ամենը առնչվում է երկու տնտեսավարող սուբյեկտների՝ Հակոբ Դեխնավիի եւ Ջի-Էմ-Էլ Գրուպ» ընկերության միջեւ ծագած վեճին, իսկ իրենք այստեղ 3-րդ կողմ են ներգավված: Մասնավոր ձեռնարկատեր Հակոբ Դեխնավին դեռ 2011թ. պայմանագիր է կնքել ՀԿԵ-ի հետ եւ ըստ այդ պայմանագրի՝ ընկերությունից վագոններ է ձեռք բերել՝ համապատասխան գումար վճարելու պարտավորությամբ, սակայն ժամանակի ընթացքում պայմանագրային պարտավորությունները պատշաճ կերպով չի կատարել: «Հարավկովկասյան երկաթուղին» բազմիցս պահանջագրեր է ուղարկել մասնավոր ձեռնարկատիրոջը՝ պարտավորությունները կատարելու հորդորով։
Ի վերջո, լրացուցիչ համաձայնագրով գործարքի գնորդ կողմ է ճանաչվել «Ջի-Էմ-Էլ Գրուպը», որին էլ տրվել է վագոնների մնացած մասը, որոնք Դեխնավին դեռ չէր հասցրել գնել: Վերջինս էլ դիմել է դատարան՝ պահանջելով ՀԿԵ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել, սակայն բոլոր երեք ատյաններում էլ՝ ընդհանուր իրավասության, վճռաբեկ եւ վերաքննիչ դատարաններ, մերժում է ստացել: Դատարանի որոշմամբ՝ ընկերության գործողություներն իրավաչափ են ճանաչվել:
Ի դեպ, Դեխնավիի հետ ՀԿԵ-ի գործարքի գումարը կազմել է 108 մլն դրամ, իսկ մնացած գումարը հայցող կողմը պահանջել է իբրեւ բաց թողած շահույթի փոխհատուցում: «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ Դեխնավիի ներկայացրած դատական հայցը մերժվելուց հետո դատաքննություն է սկսվել արդեն «Ջի-Էմ-Էլ Գրուպ» ընկերության դեմ:
Սակայն դատական լսումների ընթացքում այնուամենայնիվ Դեխնավին 613 մլն 273 հազար 780 դրամի պահանջով հակընդդեմ հայց է ներկայացրել՝ միջնորդելով, որ ՀԿԵ-ն ներգրավվի դատական գործընթացների մեջ որպես պատասխանող կողմ: Հայցվորը նաեւ պահանջել է հայցի գումարի չափով արգելանք դնել ինչպես «Ջի-Էմ-Էլ Գրուպ» -ի, այնպես էլ ՀԿԵ-ի անշարժ գույքի վրա: Դատարանը բավարարել է հայցվորի միջնորդությունը՝ ընկերությունների գույքի վրա արգելանք դնելու մասին:
Սա միայն առաջին հայացքից է անմեղ դատական պատմություն, իրականում արմատները շատ ավելի խորն են:
Վաղուց հայտնի է, որ երկաթուղու ղեկավարության մակարդակով գործում է հատուկ խումբ, ովքեր թալանում են երկաթգիծը եւ հարստանում: Եւ ահա մեխանիզմներից մեկն էլ հետեւյալն է, պայմանավորվածություն ձեռք բերել որեւէ ընկերության հետ, կամ ստեղծել այդպիսի ընկերություն, պայմանագիր կնքել, պարտավորությունները չկատարել, պայմանագիրը լուծարել, դիմել դատարան եւ բռնագանձել երկաթուղուց քառակի ավելին:
Այս դեպքում ՀԿԵ-ի գույքը կալանքի տակ դնելու, այնուհետեւ կոպեկներով այն վաճառելու, իրենց մեջ մաս-մաս անելու գործը ստանձնել է հայտնի կոռուպցիոներ, ՀԿԵ գերագույն հաշվապահ Վեներա Գերասիմովնան, ով ՀԿԵ-ում բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով գումարներ է աշխատում, որեւէ պայմանագիր, որեւէ ծառայություն, որեւէ գնում առանց նրա «դաբրոյի» չի իրականցվում:
Երկաթուղու հետ որեւէ ֆինանսական հարցով հարաբերվելիս պետք է ներկայանալ տիկնոջը եւ մուծվել 20-50 տոկոս հասնող ատկատ, փաստորեն այժմ չի բավարարվել արարողակարգի, մատակարարման, գնումների, ավիատոմսերի ծախսերը, ներդրումային գումարները իրենով անելով, ձեռք է գցում նաեւ դատական գործերի արդյունքում կալանքի տակ դրվող գույքին: ՀԿԵ-ն թալանելու հարցում Վեներա Գերասիմովնայի մտքի թռիչքն իրոք անսահման է:
Այսպես, կոնկրետ անշարժ գույքը թալանելու հարցում 2008թ նրան օգնել է գույքի կառավարման պետ, Երեւանի ռեստորաններում եւ բարերում հայտնի Մոխովան՝ Գերասիմովնայի ընկերուհին, այժմ նրան փոխարինում է մեկ այլ «պրոտեժե», գերագույն հաշվապահի «աչիկ» Լիանա Մարտիրոսյանը, ով աշխատում է ՀԿԵ գույքի կառավարման վարչությունում։
Վերջինիս քույրն էլ՝ Նարինե Մարտիրոսյանը աշխատում է մեկ այլ «փողոտ» վարչությունում՝ գծային ծառայություններում։ Նրան մենք դեռ կհասցնենք անդրադառնալ, քանի որ թաթախված է ոչ պակաս ուշարավ պատմությունների մեջ: Այսպես իր մարդկանց միջոցով էլ հաշվապահը կազմակերպում է թալանը։
Նանե Մկրտչյան

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում

«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ





