USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 20 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Չհայտարարված այց՝ զինվորական հոսպիտալ
2017-05-17 14:59:00
Տպել Տպել

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի անդամները և Պաշտպանի աշխատակազմի՝ զինծառայողների իրավունքներիպաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները 2017 թվականի մայիսի 17-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Այցի ընթացքում Խորհրդի հոգեբանն առանձնազրույց է ունեցել մարտական հերթապահություն իրականացնելու և մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորում ստացած և բուժման մեջ գտնվողզինծառայողների հետ: Առանձազրույցների ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների հուզական ապրումները և վարքային դրսևորումները, զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքն ու դիրքորոշումները, միջանձնային հարաբերություններով և զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված այլ հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանին զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կողմից հասցեագրված բողոքների շրջանակներում ուսումնասիրվել են նաև զինծառայողների բուժման ընթացքը, արդյունքները,ինչպես նաև զինծառայողների բժշկական փաստաթղթերը:
Այցի արդյունքներն ամփոփվում են՝ ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու նպատակով:
Խորհրդի և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համատեղ այցերը կրելու են պարբերական բնույթ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս նյութը դիտել են - 2729 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook