USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Հիմնադիր խորհրդարան»-ը այսօր հանդես է եկել հայտարարությամբ
2017-06-15 15:24:00
Տպել Տպել

«Հիմնադիր խորհրդարան»-ը այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Դատապարտյալների հիվանդանոց» Քրեակատարողական հիմնարկում աննախադեպ ճնշումներ են սկսվել այնտեղ գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամների նկատմամբ:

«Հայտնում ենք, որ Դատապարտյալների հիվանդանոցում աննախադեպ ճնշումներ են սկսվել այնտեղ գտնվող Սասնա Ծռեր Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի, և նաև՝ Խաչիկ Գիչյանի նկատմամբ։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանը տեղեկացնում է, որ բոլոր 4 քաղբանտարկյալների դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ՝ ջուր և պետքարան։ Քաղբանտարկյալները գտնվում են հեղձուցիչ պայմաններում։ Չկա օդափոխության հնարավորություն։

Հիվանդանոցի տնօրինությունը այս հարցի կապակցությամբ ասել է, որ անհրաժեշտության դեպքում հիվանդասենյակների դռները կբացվեն, և նրանք կկարողանան օգտվել միջանցքում գտնվող ջրից և պետքարանից։ Սակայն երեկ Արթուր Սողոմոնյանին բժիշկ է անհրաժեշտ եղել, և նա երկար ժամանակ թակել է դուռը, սակայն՝ ապարդյուն։

Բժիշկը հայտնվել է միայն այն ժամանակ, երբ Արթուրը սկսել է կոտրել հիվանդասենյակի դուռը»,-ասվում է հայտարարությամ մեջ:

 «Վերոհիշյալը իրավական բնութագրմամբ կոչվում է անմարդկային վերաբերմունք դատապարտյալի նկատմամբ, և առավել ցնցող է, երբ հիվանդների նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերվում Հիպոկրատին երդում տված բժիշկների հաստատությունում։
Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող 4 դատապարտյալները իրենց զայրույթն ու բողոքն են արտահայտում այս անմարդկային հաշվեհարդարի կապակցությամբ և սպասում Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությանը»։
Այս նյութը դիտել են - 7672 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook