USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այստեղ դժվար է ապրելը, իսկ այնտեղ կարոտը խեղդում է մարդուն
2017-06-20 13:19:00
Տպել Տպել

Լուիզա Հարությունյանը մեր դպրոցի ուսուցչուհիներից էր, դասավանդում էր անգլերեն...
Ինչու՞ անցյալով եմ գրում մեզ հետ նույն դպրոցում մեկուկես տասնամյակ աշխատած ուսուցչուհու մասին, երբ այդ անցյալն իր հետ բերում է հիշողություններ իր մասնագիտության մեջ հմտացած և մանկավարժների ու դպրոցականների կողմից սիրված անհատականության մասին:
Անթաքույց մի թախիծ պարուրում է հոգիս հայրենի հողից հեռացողների համար: Դեռևս ամիսներ առաջ իմացա, որ հանգամանքներից ելնելով՝ ընտանիքով տեղափոխվում են Ռուսաստանի Դաշնություն: Գուցե և համոզված էի, որ գնալու են, բայց չէի ուզում հավատալ: Օրեր անց նա չիմացավ, որ իմ ամենօրյա գրառումներում տողեր ավելացան՝ թախծախառն ու վշտամորմոք, որով կարծես ուզում էի կանգնեցնել արտագաղթը, որ հասել էր նույնիսկ մեր բնակավայրը, մտել մեր դպրոցը: Եվ տողեր հյուսվեցին, որով կարծես ցանկանում էի մեղմել հոգուս անհանգիստ տվայտանքը, թե ինչու էին մեր կողքին ապրողները թողնում իրենց տունը, հեռանում այստեղից:
«Հոգիս տխուր է, չեմ ուզում բնավեր դառնա իմ ժողովուրդը և արդեն կարոտում եմ նրանց, ովքեր պիտի հեռանան այստեղից...Ցավոտ է, բայց կարոտս անուններ ունի... Ես չեմ ուզում արցախցին գնա, ուզում եմ պատնեշ դառնալ բոլոր նրանց, ովքեր ուզում են հեռանալ այս սուրբ հողից… Հոգիս դատարկվում է, երբ լսում եմ, որ իմ կողքին ապրող արցախցին թողնում է իր բնակավայրը, որտեղ մարդը ծնվել, ապրել ու արարել է տարիներ շարունակ: Չեմ ուզում նրանք տեղափոխվեն այնտեղ, որտեղ խաղաղ է կյանքը, բայց կարոտը հայրենի եզերքի հանդեպ սպանում է մարդու հոգին»:
Լուիզա Հարությունյանն այս օրերին վերադարձել է Մարտակերտ, եկել է տեսության իր հարազատներին, հաճախել դպրոց, հանդիպել ուսուցիչներիս հետ, տեսել իր աշակերտներին, ովքեր այս օրերին հագստանում են: Ես նրա հետ զրուցում եմ, ով կարոտ ունի իր հոգում, բայց մեծ ու սպահով քաղաքը ձգում է մարդուն, ու երկփեղկված իր մտքերով նա մե՛կ այստեղ է հայտնվում, մե՛կ՝ այն հեռուներում:
«Ես կարոտում եմ իմ աշխատանքը, իմ հարազատներին, իմ շրջապատը, ինձ այլ աշխատանքում երբևէ չեմ տեսնում, ուզում եմ այն հեռուներում էլ իմ մասնագիտությամբ դպրոց մտնել: Ամիսների անաշխատունակությունից ձանձրացել եմ, բայց քաղաքն էլ ունի իր առավելությունները... Այս տաս ամսվա ընթացում բոլորին կարոտել եմ, գիտակցում եմ, որ այստեղ ապրելը դժվար է, նաև մտահոգված եմ այստեղի ապրելակերպով: Երբ այստեղ եմ, ձգում է քաղաքը, իսկ այնտեղ կարոտը խեղդում է մարդուն: Երեխաներիս ապագան այստեղ չեմ տեսնում, այնտեղ էլ որդիս մասնակցել է անգլերենի առարկայական օլիմպիադաներին, հաջողություն գրանցել, արժանացել պատվոգրերի»:
Նրա խոսքում նաև նկատելի է, որ իր դպրոցահասակ երկու երեխաներին նույնպես ձգում է մեր միջավայրը, առավելապես՝ կարոտում են այստեղ ապրող իրենց հարազատներին, դպրոցը, համադասարանցիներին և ուսուցիչներին: Դրա վառ ապացույցն ավագ որդու վերադարձն էր, ով ուսումնական տարին ավարտեց այստեղ՝ իր նախկին դասարանում: Առավելապես հպարտության արտահայտություն էր, երբ համեմատած ռուսական դպրոցների հետ՝ նրա խոսքում նաև շատ բարձր էր գնահատվում մեր դպրոցի ուսուցիչների տված գիտելիքները, այն դեպքում, երբ մենք սահմանամերձ բնակավայրում ենք ապրում, անմխիթար պայմաններում, վերանորոգման ենթակա դպրոցում ենք, ձմռան ցրտին՝ փայտի վառարաններից ետ տվող ծխի մեջ:
Անկեղծ է մեր զրույցը՝ պարզ ու շիտակ, բայց գեղեցկատես մի ժպիտ նրա դեմքին թախծախառն թևածում էր, որտեղ բարվոք ու խաղաղ կյանքի երազանք կար ու մի մեծ կարոտ հայրենի օջախի, հող ու ջրի հանդեպ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 10012 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook