USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Միսս Հայաստան» Գոհար Հարությունյանին դատի են տվել. «Հրապարակ»
2017-07-31 11:52:00
Տպել Տպել

 «Հրապարակ»-ը գրում է.

 «Միսս Հայաստան Ազգային գործակալություն» ՀԿ-ն դատի է տվել «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Հայաստան» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանին՝ իրեն պատկանող «Միսս Հայաստան» ապրանքային նշանը ապօրինի կերպով օգտագործելու համար: Հայցը գտնվում է Արաբկիր եւ Քանաքեռ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Արթուր Ստեփանյանը։ Օրերս բավարարվել է հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովում կիրառելու մասին, որով Գոհար Հարությունյանին արգելվել է ցանկացած ձեւով «Միսս Հայաստան» ապրանքային նշանի օգտագործումը, ինչպես նաեւ «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը եւ անցկացումը:

Իսկ մրցույթի եզրափակիչը պետք է կայանար սեպտեմբերի 15-ին, եւ արդեն բոլոր նախապատրաստական աշխատանքները արվել էին, մոդելներից հայտերը ընդունվել էին։

Այս նյութը դիտել են - 6051 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook