USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ե՞րբ եմ ձեռքս առնելու ուսուցչուհուս հրատարակված գրքերը
2017-08-03 10:36:00
Տպել Տպել


Շնորհակալական զգացումով ընթերցում եմ այս ոսկեծամ, սիրունիկ ու փոքրիկ արցախուհու խոսքերը և պարտավորվածություն զգում, որ պետք է հաղթահարեմ գիրք հրատարակելու մեր օրերի դժվարությունները և իրականացնեմ շատերիս ցանկությունը:
«Չնայած ես այնքան էլ մեծ չեմ, բայց վաղ տարիքից եմ սկսել զբաղվել ընթերցանությամբ: Ինձ գրքի կախարդական աշխարհն առաջնորդել են հեքիաթների ժողովածուները, որոնք ինձ սովորեցրել են ատել չարը, պայքարել բարու համար, լինել ազնիվ ու համարձակ: Մեծանալուս զուգընթաց՝ սկսեցի ընթերցել ավելի «լուրջ» ստեղծագործություններ և հասկացա, որ գիրքը ոչ միայն ճանաչողական արժեք ունի, այլև այն գեղագիտական հաճույք է պատճառում ընթերցողին, զարգացնում լեզվամտածողությունը, ձևավորում աշխարհայացքը, սովորեցնում ապրել, այո՛, ապրել՝ քայլելով միայն ու միայն ճիշտ ու շիտակ ճանապարհով:
Իմ ուսումնառության տարիներին հասկացա նաև, որ հայ ժողովուրդը հանճարեղ գրողներ շատ է տվել: Դրան նպաստել է և՛ իր պատկերավոր լեզվամտածողությունը, և՛ իր հավաքական հանճարը: Այսօր աշխարհին հայտնի մեծանուններին պետք է փոխարինեն նորերը՝ հասարակությանը մատուցելով նոր գրքեր: Ինձ համար ցանկացած նոր գրքի ծնունդ ողջունելի է, այն ես համեմատում եմ նոր ծնված մանկան հետ: Չէ՞ որ երկուսի ծննդով էլ լույս է սփռվում շրջապատում:
Թե երբ իմ ձեռքը կառնեմ ուսուցչուհուս նոր հրատարակվելիք գրքերը, չգիտեմ, բայց համոզված եմ, որ անսահման հպարտություն ու երջանկություն կապրեմ: Ես ինքս էլ երջանիկ եմ, որ նման ուսուցչուհու սան եմ, ով մեծ առաքելություն ու նույնքան մեծ գործ է կատարում: Նրան է վստահված հայոց տան սյուները ամուր, օջախը անմար պահելու գործը, ինչն իմ թանկագին ուսուցչուհին հաճույքով ու մեծ նվիրումով է կատարում: Երջանիկ եմ, որ մեր պատմական Արցախում, չնայած գիրք հրատարակելու համար միջոցներ չկան, բայց մեր ուուցչուհին իր առջև դրած նպատակն իրագործում է՝ ցանկացած դժվարություններ հաղթահարելով:
Սիրելի՛ տիկին Պողոսյան, քո աչքերին նայող մաքրամաքուր սաներիդ աչքերի առջև դու ազնվության, շիտակության, անմնացորդ նվիրումի կերպար ես: Մենք՝ քո սաներդ, հպարտանալու, երջանիկ զգալու առիթ ունենք: Թող դպրոց տանող ճանապարհդ լինի հայերեն ոգու առավոտներով բացվող ճանապարհ: Ձեզնով, Ձեր աճեցրած սաներով է Արցախը մնալու Արցախ»:
Հուզվում եմ, առավել շատ վերջին տողերից, որ 8-րդ դասարան փոխադրված իմ աշակերտուհին՝ Մերի Հովհաննիսյանն է գրել իր ուսուցչուհուն, ում համար դարձել եմ ազնվության ու նվիրումի կերպար, բայց նաև տեղեկացնեմ, որ այս օրերին ընթացքի մեջ է իմ գրքերից մեկի հրատարակությունը:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 5559 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook