USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մազերը փունջ-փունջ պոկած են՝ 15 տարի կեղծամով է եղել. իրավապաշտպանը տեսակցել է սպանության մեջ մեղադրվող կնոջը News.am
2017-08-07 14:49:00
Տպել Տպել

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինը՝ Ռուզաննա Մ.-ն առողջական բազմաթիվ խնդիրներ ունի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Ռուզաննային, որը եղել է հոգեբանական ծանր վիճակում: Նա զրուցել է կնոջ հետ, որը դեպքի վերաբերյալ մանրամասներ է պատմել, որոնք այժմ հրապարակման ենթակա չեն:

 «Ես այդ կնոջ հետ խոսել եմ, նա բազմաթիվ անգամ փորձ է արել հեռանալ ամուսնուց, սակայն, չի ստացվել: Ունի բազմաթիվ առողջական խնդիրներ: Նրա ֆիզիկական վիճակը տեսնելով՝ միանգամից հասկանալի է, որ բռնության է ենթարկվել:

Երրորդ կարգի հաշմանդամ է՝ տարբեր տիպի մարմնական վնասվածքներով: Նրա մազերը փունջ-փունջ պոկած են՝ 15 տարի նա կեղծամով է ման եկել եւ այս ամենից կարելի է հանգստ եզրակացնել, թե ինչ է կատարվել նրա հետ»,-ասաց նա: Շարունակությունը՝ այստեղ

Այս նյութը դիտել են - 8821 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook