USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱՄՆ-ի Շարլոթսվիլ քաղաքում արտակարկ դրություն է, կան զոհեր Amerikayidzayn
2017-08-12 22:37:00
Տպել Տպել

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում անցած աջակողմյան ազգայնականների երթի ընթացքում գրանցված բախումների արդյունքում զոհվել է երեք մարդ, իսկ քաղաքում արտակարգ դրություն հայտարարվել:
Երթի ընթացքում մի քաղաքացի ավտոմեքենան վարել է երթի եւ դրա դեմ բողոքող մարդկանց բազմության մեջ, սպանելով մեկ եւ վիրավորելով մեկ տասնյակից ավելի մարդկանց: Այնուհետեւ իրավիճակն ավելի է սրվել ու եւս երկու մարդ զոհվել է ուղղաթիռի վթարից, որն իրավապահների խոսքով եւս կապված էր երթի հետ:
Ոստիկանները հաղորդում են, որ ավտոմեքենան բախվել է մարդկանց` երթի վերջում, երբ հավաքվածները պատրաստվում էին լքել երթը, սակայն, դրա հետեւանքով առաջացած լարվածությունը բռնությունների հանգեցրեց: Ավտոմեքենայի վարորդը ձեռբակալված է եւ նրա գործողությունները դիտարկվում են որպես միտումնավոր սպանություն:
Շարլոթսվիլի քաղաքապետ Մայք Սինգերը Twitter-ի միջոցով կոչ է արել երթի եւ դրա դեմ բողոքի մասնակիցներին հանդարտվել եւ տներ վերադառնալ: Նյու Ջրզիում իր հանգիստն անց կացնող Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վիրջինիայում տեղի ունեցածն անվանել է «ատելության, մոլեռանդության եւ բռնության արտահայտում բազմաթիվ կողմերից»: Նախագահը նաեւ կոչ է արել քաղաքում « արագ վերականգնել օրենքը եւ կարգը», ավելացնելով, որ «որեւէ քաղաքացի չպետք է վտանգված լինի»:
Ինչ վերաբերում է ուղղաթիռի վթարին, որը երկու մարդու մահված պատճառ էր դարձել, ապա ոստիկանների տվյալներով այն տեղի է ունեցել քաղաքից դուրս: Ոստիկանությունն այս պահին հրաժարվում է մանրամասներ հաղորդել:
Վիրջինիայի նահանգապետ Թերի Մքաուլիֆը նշել է, որ ստիպված է արտակարգ դրություն հայտարարել քաղաքին նահանգային մակարդակով աջակցություն տրամադրելու նպատակով:

Այս նյութը դիտել են - 8935 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook