էջմիածնի պատիվը բարձր պահող յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչ չի վրիպում քաղաքային իշխանության կողմից:
Հերթական անգամ հյուրընկալեցինք սպորի եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների` գրանցած հաջողությունների համար պարգեւատրելու առթիվ:
Փայլուն հաղթանակներ գրանցած սաներին` ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին, եռամարտիկ Արթուր Հակոբյանին եւ նրանց մարզիչներին խրախուսեցինք դրամական պարգեւներով, իսկ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին շնորհակալագրեր հանձնեցինք:
Եռամարտի հայկական ֆեդերացիայի կողմից շնորհակալագրի արժանացա նաեւ ես` մարզիկներին աջակցելու եւ սպորտը խթանելու համար: