Չեխերը հայերիս զիբիլ թափել կսովորեցնեն. դա՞ էր գլխներիս պակաս2017-12-14 12:24:00
Դրսից փող կպցնելու մոլուցքը Հայաստանում վաղուց սովորական բան է դարձել : Ինչեր ասես , որ չեն մտահղացվում`գրանտներ կամ գրանտատիպ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար , որոնց արդյունավետությունը , սակայն, այդպես էլ անհասկանալի է մնում , ու չես կարողանում գոնե ինքդ քո համար պարզել , թե դրանց քանի տոկոսն է փոշիանում , քանի տոկոսը ` ծառայում նպատակին :
![](files/dde108/10049/d2faf38d73c4.jpg)
Հիմա էլ , պարզվում է ` եվրոպացիները ցանկություն ունեն մեզ ուսուցանելու , թե ինչպես է պետք աղբի հետ վարվել , այն տեսակավորել և այլն : Խոսքը Չեխիայի դեսպանատան կողմից « Ավելի կանաչ Հայաստան , աղբի տեսակավորում » թեմայով դասընթացների և բնակչության շրջանում քարոզչության անցկացման ծրագրի մասին է , որի շրջանակներում Արմավիրի մարզին Չեխիայից տրամադրվելու է մոտ 10000 դոլար գումար :
Ճիշտ է`միգուցե ոմանց կարող է թվալ , թե այս երևույթը միանգամայն դրական է ու կարող է նպաստել մարզի զարգացմանը , քանի որ գումար է մտնելու մարզ , սակայն ողջ խնդիրը կայանում է նրանում, որ համապատասխան ծրագիրը, որի շրջանակներում Չեխիան Արմավիրի մարզպետարանին փող է տրամադրելու , չափից դուրս անկապ է :
Ի՞նչ է` արմավիրցիներն այնքան փնթի ժողովուդ են , որ չգիտե՞ն ` ինչպես է պետք վարվել աղբի հետ , դրա վերաբերյալ դասընթանցեր կազմակերպելու իմաստը ո՞րն է .1000 եվրոպացի արժե պարզ հայն իր մաքրասիրությամբ ու մաքուր կենցաղով :
Իհարկե , միամտություն կլներ կարծել , թե այսքանը մարզպետարանում չեն գիտակցում . շատ լավ էլ գիտեն , լավ էլ գլուխ հանում են իրավիճակից : Պարզապես այս դեպքը ևս մեկ անգամ ակնհայտ է դարձնում այն , թե հավելյալ փող կպցնելու համար մերոնցից շատերն ինչերի են ընդունակ , ինչպես կարող են չեղած տեղից թեմա սարքել : Թեպետ նրանց էլ կարելի է հասկանալ ` լևի փողը դեռ ոչ ոքի գրպանը չի ծակել :
Ալեքսանդր Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 9909 անգամ