ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
2017-12-15 21:35:00


Հարգարժան պարոն Կարապետյան,

Հայոց պատմության դարավոր էջերում, ոչ մեր թվարկությունից առաջ և ոչ էլ հետո, մեր նախարարներից որևէ մեկը չի հայտարարել աշխարհի առաջ, որ իր երկրի ներսում, իր սուրբ հողի վրա բնակվող սրբազան օրենքների երկրում , հնագույն ավանդույթների աստվածային խորհրդով մեծացող 13-15 տարեկան մանկամարդ աղջիկների 25 տոկոսը անբարոյական է /ես չեմ գրում իր արտահայտած խոսքերը/: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զգալով իր սխալի համար անխուսափելի պատասխանատվությունը, փորձելով սխալն ուղղել և մեղմել այդ ահավոր կեղծիքը, այժմ էլ մեր պատանիների մինչև 25 տոկոսին է վերագրել՝ մինչև 15 տարեկան հասակը, առաջին սեռական կյանքով ապրելը, այդպիսով վիրավորելով նաև նրանց:

Պարոն վարչապետ,

միգուցե այս նախարարը լավ բիզնեսմեն է, բայց նա առողջապահության նախարար լինելուց շատ է հեռու և ոչ իր ժողովրդին է հարգում, ոչ էլ նրա արժանապատվությունն է գնահատում:

Քանի դեռ ամբողջովին չի վարկաբեկել Ձեզ, և <<Գարդասիլով>> չի փչացրել թեկուզ մի մասի առողջությունը, խնդրում ենք հայ ժողովրդին ազատել նրա ավելորդ ,,հոգատարությունից,,; Մենք հավատում ենք Ձեզ, մի կոտրեք մեր հավատը:

Ռուզան Ասատրյան

15.12. 2017թ.

Այս նյութը դիտել են - 8985 անգամ