No smoking. բնակչությանը կեղեքելու նոր բանաձևը2018-01-29 00:40:00
Երկրում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված « Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման » մասին նոր օրենսդրական նախագիծը : Դրանով նախատեսվում է հսկայական տուգանքներ սահմանել այն քաղաքացիների նկատմամբ , ովքեր կհանդգնեն ու հանկարծ սիգարետ կվառեն այն վայրերում , ուր ծխելն արգելվելու է : ![](files/dde108/10170/622b8e3bf84.jpg)
Ըստ այդմ ` « Վարչական իրավախախտումների վերաբերյալ » օրենսգրքում առաջիկայում կատարվելիք փոփոխությունների արդյունքում սահմավելու է տուգանքի նշանակում . մեքենայում ծխելու դեպքում 50.000 դրամ , տաքսիում կամ տրասպորոտւմ ` 100.000, վերելակում , գրասենյակում , սրճարանում ` 250.000:
Հատուկ ծխախոտի վաճառքի համար քաղաքացին կտուգանվի 30.0000 դրամ , դպրոցներից 100 մետրից մոտ վաճառքի համար 50.0000 դրամ , ծխելն արգելող նշան չտեղադրելու համար ` 100.000, ղեկավարին ` տարածքում ծխելը չարգելելու համար `500.000 դրամ , ծխախոտի գովազդի համար `700.000 դրամ :
Թե հատկապես ինչու է ԱՆ - ն փորձում « հոգ տանել » հանրային առողջության մասին հենց նման կերպ , ըստ էության , այնքան էլ դժվար չէ գլխի ընկնել :
Սա ևս մեկ փորձ է ` օրենքի ուժով մտնելու բնակչության գրպանն ու կեղեքելու մարդկանց :
Ընդ որում ` պետք է հաշվի առնել այն , որ սույն օրենքը տարածվելու է ՀՀ բնակչության բավական լայն շերտի վրա ` պայմանավորված ծխողների մեծ քանակով :
Չէ՛ , թող ոչ ոք մեզ սխալ չհասկանա , որևէ մեկը չի խրախուսում ծխելու արատավոր սովորությունը . դա չարիք է , որը պետք է գոյություն չունենա, միայն թե անհասկանալի է , թե ինչու է որդեգրվել հենց նման , թող ներվի ասել , անմարդկային մոտեցումը : Ծխելու համար արգելվելիք վայրերն այնքան շատ են , որ շուտով ողջ Հայաստանը մի մեծ արգելոցի է վերածվելու , ու եթե հանկարծ ինչ - որ մի ռանչպար աշխատանքից հոգնած տուն վերդառնալիս ինչ - որ սրճարանին մոտ գտնվող կանգառում « պապիրոս կպցնելու » հանդգնություն ունենա , փաստորեն , ստիպված է լինելու վարկի տակ ընկնել , տոկոսով փող մեկից պարտք անել ու սահմանված մոտ 600 դոլարը փակվել:
Արգելված վայրերն այնքան շատ են , որ տպավորություն է , թե ազատ ծխելու իրավունքից մարդ այլևս ստիպված է լինելու օգտվել բացառապես սեփական տան զուգարանի ծակից ներս …
Մինչդեռ հայտնի է , որ ցանկացած վատ սովորություն վերացնելու համար նախ հարկավոր է պարզել դրա պատճառները : Եվ ուրեմն ` հարց ` համապատսխաններին ` ի՞նչ եք կարծում , ինչո՞ւ է Հայաստանն աշխարհի մասշտաբով դասվում մեկ շնչի հաշվարկով ամենաշատ ծխող բնակչություն ունեցող երկրների շարքին : Պատասխանը , թերևս , մեկն է ` շատ դեպքերում սոցիալ - բարոյահոգեբանական վատթար մթնոլորտի հետևանք է դա :
Հետևաբար ` նախ պետք է վերացնել պատճառները ու հետո միայն հանդգնել մտնել մարդկանց գրպանները :
Այս նյութը դիտել են - 3457 անգամ