ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։
Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով, Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ «Այս ժամանակահատվածում ավելի նպատակահարմար կլինի, որ չհամատեղվի այդ պաշտոնները»,- նշել է Շարմազանովը։
Նա հայտնել է, թե Հանրապետական կուսակցությունը որոշել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը։ «Պարոն Կոստանյանը կարող է դրականորեն ներկայացնել այդ հանձնաժողովը, ունի մեծ փորձ թե դատախազությունում, թե զինվորական դատախազությունում»,- ասել է Շարմազանովը։ Նրա խոսքով, Թովմասյանը դեռ ԱԺ պատգամավոր է մնալու՝ մինչ նշանակումը, իսկ հրաժարականի դեպքում ԱԺ պատգամավոր կդառնա Տաճատ Վարդապետյանը։
Այս նյութը դիտել են - 5071 անգամ