«Հրապարակ»-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանը կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ, առաջարկել է աջակցել համաժողովրդական շարժմանը և պատրաստակամություն է հայտնել ոստիկանության ուժերը դնել Փաշինյանի տնօրինման տակ։
Մենք փորձեինք այս տեղեկությունը ճշտել ոստիկանության լրատվական վարչությունից, բայց վարչության պետ Աշոտ Ահարոնյանը միայն մի քանի անգամ կրկնեց հետևյալ անհեթեթ պատասխանը․ «Ես անհեթեթ հարցերի չեմ պատասխանում»։
Այս նյութը դիտել են - 18064 անգամ