Ուշքի եկեք պարոնայք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ.Արթուր Աղաբեկյան
2018-06-04 12:15:00
Կարծում եմ Արցախում շատերը գիտեն ԱԱԾ-ի պետ գեներալ Արշավիր Ղարամյանի դերը ապրիլյան օրերից հետո։ Նա իր վրա պատասխանատվություն վերցրեց անվտանգության նոր համալիր ստեղծելու և կառավարելու գործում։
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է Արցախի նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս» Արթուր Աղաբեկյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ցույցերին ու դրանց ընթացքում հնչող` ԱՀ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների կոչերին:
«Հավաքի մասնակիցների մեծ մասը, վստահ եմ, պակաս տեղեկացված չեն, բայց այսօր հրաժարականի պահանջ են ներկայացնում։ Խելագարվել կարելի է։ Ուշքի եկեք պարոնայք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ։
Հայաստանի իշխանությունները պարտավոր են վայրկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնեն ու շտապ պատվիրակություն ուղարկեն Արցախ»,- ասվում է Արթուր Աղաբեկյանի գրառման մեջ։
Այս նյութը դիտել են - 4937 անգամ