Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը2018-06-19 14:30:00
![](files/3b7ba6167/10763/565e4c4b5e2.jpg)
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 19-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և ՀՀ-ում հավատարմագրված կին դեսպանների հետ:
Հանդիպման ընթացքում նա նշել է, որ իր կողմից արդեն իսկ հիմնադրվել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ապագայում, հայտնել է Armenpress-ը։ Հիմնադրամը, որի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված կլինեն տարբեր ոլորտների ազդեցիկ ու հեղինակավոր անձինք, նախագծեր կիրականացնի ոչ միայն կանանց ու երեխաների հիմնախնդիրների, այլև մշակույթի, առողջապահության, կրթության և Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող այլ ոլորտներում։
Այս նյութը դիտել են - 5535 անգամ