Գործող Սահմանադրությունը արտագրել են գերմանացիներից՝ մեր Սահմանադրության մեջ շեշտադրելով օլիգարխիայի շահերի իրավունքները
2018-08-20 22:46:00
Այո, չզարմանաք վերնագրի համար, քանզի «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի հյուրը՝ պրոֆեսոր, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Արտաշես Միքայելյանը, ամենայն մանրամասնությամբ բացատրեց, թե պետության դեմ ինչպիսի դավեր են նյութել հայոց անկախ պետականության նոր սահմանադրության հեղինակները, երկիրը մղելով կոռուպցիայի ու հարստահարման:
Պարզվում է՝ աշխարհում առաջին Սահմանադրության հեղինակ, 5-րդ դարի օրենսդիր Մխիթար Գոշի հայրենիքի ժառանգները, սեփական Սահմանադրության հիմքերը անտեսելով, այսօրվա գործող Սահմանադրությունը արտագրել են գերմանացիներից՝ մեր Սահմանադրության մեջ շեշտադրելով օլիգարխիայի շահերի իրավունքները, իսկ պարտավորությունները միտումնավոր հանել են... սա աշխարհում առաջին սահմանադրությունն է, ըստ բանախոսի, որը չունի պարտականություն, ժողովրդի լեզվով ասած՝ ինչ ուզենան, կանեն, այսինքն այն է, ինչի մեջ ապրել ենք տարիներ շարունակ: Ամենազավեշտալին այն է, որ սրբի դիմակ հագած սահմանադրականներն ու գերմանացի մասնագետները ,,մոռացել,, են, որ այդ սահմանադրությունը նաև ազգային սեփականություն ու ժողովուրդ ունի: 
Հայտնում եմ, որ Մխիթար Գոշի Սահմանադրությունից օգտվել են առաջին Սահմանադրության երկիր Լեհաստանը, ԱՄՆ-ը, Սիրիան, Կիլիկիան և Աստված գիտե էլի ովքեր: Պարզվում է՝ ճրագն իր տակը չի լուսավորում, այո, համոզված եմ Մխիթար Գոշը գերեզմանում շուռ է եկել պարտավորություն չունեցող մարդկանց պատճառով:
Ռուզան Ասատրյան
Այս նյութը դիտել են - 3233 անգամ