Համ նալին, համ էլ մեխին խփող Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը2018-09-01 19:07:00
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
![](files/3b7ba6167/11056/a894e86f8bce5fede.jpg)
«Իսկ ես Քոչարյանի ազատ արձակումը մեկնաբանում եմ հետևյալ կերպ.
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կառուցել երկիր, որտեղ դատական իշխանությունն ազատ է որոշում կայացնելու մեջ և քաղաքական պատվեր չի կատարում: Մի՞թե սրան չէինք ձգտում. ես որ նաև դրա համար եմ պայքարել:
Եթե որևէ մեկը Վարչապետի՝ դատական համակարգի գործունեությանը չխառնվելը դիտարկում է որպես թուլության նշան, ապա նա սխալ պատկերացում ունի իրավական պետության և դրա արժեքների մասին:
Ալեքսանդր Ազարյանին ճանաչում եմ անձամբ և համարում եմ դատական համակարգում լավագույններից․․․
Հ.Գ. Ռոբերտ Քոչարյանը սրիկա է, ում երազում եմ հավերժ տեսնել ճաղերի հետևում»․․․Դիանա Գասպարյան
Այս նյութը դիտել են - 9377 անգամ