Լավ է, որ պարզաբանեցիր, թե ով ես դու և քո ընկերները իրականում2018-09-03 00:32:00
Իր անհաջող խոսքերից հետո, «կարգին Հայկոն» որոշեց, խմբագրել իր խոսքերը, թե իբր իրեն «կարգին» չեն հասկացել և ինքը նկատի է ունեցել այն, որ «ժողովրդի, այլ ոչ թե իրենց դեմ խաղ չկա»: Փաստորեն հիմա էլ այս կոմիկը համարում է , որ «ինքն է ժողովուրդը» և բնականաբար «իր և ժողովրդի» դեմ
խաղ չկա:
![](files/3b7ba6167/11069/9d9bb94d5ab.jpg)
«Կարգին Հայկոն» փաստորեն իր այս պահվածքով ցույց տվեց, թե ով է իրականում ինքը և ովքեր են իրականում կանգնած իր հետևում:
Այս գավառական զանգվածը փաստորեն ոչ միայն չունի տարրական պատկերացումներ երկրի զարգացման, արդարության ու ճշմարտության մասին, այլ նաև հայտ է ներկայացնում մարտնչող տգիտությունը դարձնել երկրում գերակա գործոն:
Ահա այս հանգամանքը պետք է գիտակցեն բոլոր նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ արհավիրքների կարող է հանգեցնել այս ամենը Հայաստանի համար:
Հրանտ Ենոքյան
Այս նյութը դիտել են - 5075 անգամ