Էժան շոուներով երկար չես ձգի տղա ջան.Սամվել Աբրահամյան
2018-10-21 22:54:00

Սամվել Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլ ջան, տղա ջան, դու իմ ավագ որդու հասակակիցն ես ու ես կարող եմ քեզ հետ այսպես անմիջականորեն խոսել։ Ես քեզ վնաս բաներ չեմ ասում։ Լրջացիր ու անցիր բուն աշխատանքիդ կատարմանը։

Ես իրոք շատ եմ ուզում որ դու և քո կառավարությունը հաջողեք։ Դա մեր երկրի ու ժողովրդի օգտին կլինի։

Էժան շոուներով երկար չես ձգի տղա ջան։ Թարգիր այդ բոլորը, ժողովրդին հրապարակում հավաքելը և այլն, կպած գործ արա։

Ժողովուրդը դա է ակնկալում քեզանից։

Ժողովրդին չի կարելի դատարկ խոսքերով երկար կերակրել։ Վերջը պիտի սովածանան ու պահանջներ ներկայացնեն քեզ։ Իսկ դու դեռ, որ համարյա ոչինչ կոնկրետ արդյունք չունես ու դա վատ է, շատ վատ։

Այս նյութը դիտել են - 3301 անգամ