Ի՞նչը ստիպեց նախարարին ուրանալ սեփական ընկերոջը2018-10-29 10:03:00
Վերջին ամիսներին իր կյանքը հայաստանցու առողջության խնդրների լուծմանը նվիրած Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 29- ին ասուլիս էր տվել , որը հիմնականում նվիրված էր վերջին օրերին մեծ աղմուկ հանած մի միջադեպի հետևանքով « մեդիա աստղի » վերածված Նարեկ Վանեսյանին , ավելի ճիշտ՝ վերջինիս շուրջ առաջացած աղմուկի պարզաբանմանը :
![](files/3b7ba6167/11326/2c6eb35fd9.jpg)
Թորոսյանը, նախ՝ տեղում հայտարարել է , որ ինքն ընկեր չունի , ապա՝ ավետել , որ ԵՊԲՀ - ում մեծ սկանդալ սարքած Նարեկ Վանեսյանն այլևս ազատվելու է զբաղեցրած պաշտոնից :
Պետք է նկատել , որ Թորոսյանի արձագանքը բավական ջղաձիգ է ստացվել , ավելին՝ Թորոսյանը ոչ միայն փաստացի ուրացել է ընկերական հարաբերությունները սկանդալի կենտրոնում հայտնվածի հետ , այլև մասսայաբար հեռացրել նրան աշխատանքից :
Եվ ուրեմն՝ ինչի՞ մասին կարող է այս ամենը վկայել այն դեպքում , երբ հայտնի է , որ հեղափոխական իշխանություններն երբեք աչքի չեն ընկել սեփական սխալներն ու բացթողումներն ընդունելու պատրաստակամությամբ . « սևերի ու սպիտակների » մասին Հայկ Մարությանի պատմած առակն ու դրան հաջորդած բոլոր հայտնի իրադարձությունները ասվածի վառ ապացույցն են :
Իրականում շատ խորագետ մեկը լինել պետք չէ հասկանլու , որ խնդիրը ժամանակահատվածի մեջ է :
Շուտով արտահերթ ընտրություններ են , իսկ սա նշանակում է , որ ցանկացած միջադեպ , որը կարող է ստվեր նետել իշխանությունների հեղինակության վրա, չի կարող անտեսվել վերջիններիս կողմից, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ չնայած դեռևս հասարակական էյֆորիան չի վերացել, սակայն թևակոխել է մարման փուլ՝ պայմանավորված, մասնավորապես, տնտեսական խնդիրների անլուծելիությամբ:
Այո՛ , Նիկոլ Փաշինյանը դեռևս համաժողովրդական աստղ է համարվում շատերի կողմից , սակայն քիչ չէ նաև նրանց թիվն , ովքեր հետզհետե սկսում են անհարմար հարցեր տալ իշխանություներին՝ այդպես էլ չստանալով հիմնավոր պատասխաններ . Թորոսյանը օբյեկտիվորեն չի կարող սեփական քաղաքական թիմի հեղինակությունը դնել հարվածի տակ՝ հանուն ինչ - որ ընկերոջ կապրիզների , և հարցն այստեղ ոչ թե արժեհամակարգի խորքային փոփոխության , այլ քաղաքական նպատակահարմարության մեջ է:
Այս նյութը դիտել են - 2758 անգամ