ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին2018-11-06 22:32:00
ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին:
![](files/3b7ba6167/11387/7698ff86331166.jpg)
Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով:
Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»:
Վիգեն Սարգսյան
Այս նյութը դիտել են - 2886 անգամ