Թե ու՞մ տանը ժամ ու կես զրույցից հետո Նիկոլ Փաշինյանը գնաց օդանավակայան ու թռավ Մոսկվա
2018-11-21 19:12:00
Սիրելի ընկերներ. հիասթափված այս տխմար իրավիճակներից ու անհույս պայքարից՝ Ձեզ եմ ներկայացնում իմ վերջին գրառումը Ֆբ-ում։
Երևի Ձեզանից շատ քչերը նկատեցին՝ մի մասն էլ չնկատելու տվեցին, որ երեկ՝ սկսած 1993-1994թթ-ից ղարաբաղյան հակամարտության ամենասև օրն էր։
Մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ն՝ Բոլթոնի շուրթերով արտահայտեց իր չոր ու վերջնական դիրքորոշումը՝ ազատագրված տարածքների վերաբերյալ՝ դրանք պետք է հետ վերադարձվեն Ադրբեջանին։
Երեկ այդ նույն բանն արեց Կրեմլը՝ քաղտեխնոլոգ Կորոտչենկոյի շուրթերով։
Հակամարտության ողջ պատմության ընթացքում այսպիսի խայտառակ բան դեռ չէր եղել…
Ա՛յո, մշտապես բանակցություններում գերակայել է տարածքային ամբողջականության սկզբունքը. Մադրիդյան սկզբունքներ, Մինսկի խումբ, չգիտեմ էլ ինչ զրթ ու զիբիլներում մշտապես խոսվել է տարածքային ամբողջականության առաջնահերթության մասին, բայց խոսվել է նաև ազգերի ինքնորոշման մասին և մշտապես կողմերին կոչ է արվել՝ խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների արդյունքում։
Այո՛, ղարաբաղյան հակամարտության հետ կապված յուրաքանչյուր բանակցությունում տարածքները վերադարձնելու հարց մշտապես դրվել է, բայց՝ ինչպե՞ս...
-Կգնա՛ք, կնստե՛ք, հանգիստ կբանակցեք ու կգաք խաղաղ հայտարարի։
Սա առաջին դեպքն էր, որ մեկ ամսվա մեջ թե՛ Կրեմլը ու թե՛ Վաշինգտոնը հանդես եկան վերջնագրերով՝ 5 շրջան պետք է հետ վերադարձվի և վե՛րջ… էլ խաղեր մաղեր չկան, ֆռռիկներ չկան՝ որոշումը վերջնականին շատ նման է…
Ու ցավոք սրտի՝ մեր ազգի համար շատ բախտորոշ այս երկու հայտարարություններին՝ ինչպես Բոլթոնի, այնպես էլ Կորոտչենկոյի հայտարարություններին ո՛չ ոք լուրջ չվերաբերվեց՝ ո՛չ պետական մակարդակով, ո՛չ էլ հանրային…
Աշխատելով ամենատարբեր կառույցներում, ամենատարբեր հատուկ ծառայություններում ունենալով բազմաթիվ ընկերներ ու նրանցից ստանալով ամենօրյա շատ թե քիչ ինֆորմացիա՝ ներկայացնում եմ իմ տեսակետները առ այն՝ վերջ ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ այս երկրում։
Տարածքները վերադարձնելու հարցը մշտապես եղել է մեր ղեկավարների համար ամենակնճռոտ հարցը, որից նրանք մշտապես փորձել են ամեն գնով խուսափել։
Լևոնը թռավ՝ իր ուսերից գցելով Ռոբերտ Քոչարյանի վրա։
Ճակատագրի բերումով, թե՞ Քոչարյանի ճիշտ քաղաքականության արդյունքում Քոչարյանի կառավարման տարիներին տարածքների հետ վերադարձնելու հարցը հայտնվել էր երրորդական պլանում, ինչը չենք կարող ասել Սերժ Սարգսյանի կառավարման վերջին 2-3 տարիների մասին, երբ Ադրբեջանի շահերը սկսեցին համընկնել գերտերությունների շահերի հետ (հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի) ու չնայած սրան՝ Սերժ Սարգսյանին այնուամենայնիվ հաջողվեց զերծ մնալ տարածքները հանձնելու անցանկալի գործից՝ թեև միայնակ էր կանգնած աշխարհի դեմ։
Երբ արդեն պետք է լրանար Ազատիչի կառավարման երկրորդ ժամկետը, որպես իրավահաջորդ ընտրեց Կարեն Կարապետյանին ու շատ նորմալ ու հանգիստ ձևով իշխանությունը պետք է հանձներ Կարեն Կարապետյանին, սակայն որոշ ուժեր դա թույլ չտվեցին…
Հասարակության մեջ կարծիք կա, որ այդ ուժերը տեղի օլիգարխները կամ իր շրջապատն էր… նման բան չկա։
Սերժն այնքան ուժեղ էր, որ օլիգարխներին՝ սկսած Գագիկ Ծառուկյանից, վերջացրած լֆիկ Սամվելով բոլորին փաթեթով կբերեր Մելիք Ադամյան կմիզեր վրաները ու նորից հետ կուղարկեր… և ո՛չ միայն օլիգարխներին՝ ամենատարբեր գեներալներ, հրացանակիրներ…
Սերժ Սարգսյանին չթողեցին իշխանությունից հանգիստ հեռանալ միջազգային ուժերը՝ գերտերությունները, մոտավորապես այսպես.
-տասնյակ տարիներ շարունակ մեզ ֆռցրել եք, ամեն բանակցությունների ժամանակ կեղծ խոստումներ եք տվել, սրան խափելով, նրան ֆռռացմելով Ձեր գործն առաջ եք տարել, տարածք չեք տվել… գնալ չկա՝ մինչև տարածքների հարցը չլուծվի։
Նման իրավիճակում Սերժ Սարգսյանը ստիպված էր Սահմանադրությունը փոխել. դրանով երկու հարց էր լուծում, նախ՝ կարողանում էր մնալ երկրի ղեկավար՝ որպես վարչապետ և երկրորդ՝ իմ խորին համոզմամբ, երկիրը պառլամենտական դարձվեց, որպեսզի տարածքների հանձնումը գցվի պառլամենտի վրա, իբր երկրի գլխավոր կառույց, հարցերը որոշող…որպեսզի այդ տհաճ գործը մի մարդու վրա չընկնի։
Այն, որ միջազգային ուժերի ստիպելով Ազատիչը փոխեց Սահմանադրությունը և չուզենալով էլ դարձավ վարչապետ, դա փաստ է։
Ճիշտ է հանրության մեջ արմատներ է գցել այն կարծիքը, որ Սերժն այնքան իշխանամոլ էր, որ հատուկ Սահմանադրությունը փոխեց, որ հավերժ իշխի… էն խեղճ Կարենին էլ խափեց։ Չէ՛, դա այդպես չի, Սերժը այլևս թքած ուներ պաշտոնի վրա, ամեն ինչ ուներ՝ փող, ունեցվածք, ամեն ինչ և ամենակարևորը, զերծ մնալով տարածքների վերադարձից, մեծ հաճույքով գնալու էր հանգստի…
Եւ հետո ինքն իր բերանով ասել էր.
- ես ոչ մի պաշտոնի հավակնություն չունեմ։
Երբ նա այդ հայտարարությունից մի քանի ամիս անց նստեց երկրի վարչապետ, մարդիկ կարծեցին թե սրիկա խաբեբա է ու ֆռցրեց, դիշովի խոստումներ տվեց ու խոսքից հետ կանգնեց…
Չէ ժողովուրդ ջան դա այդքան էլ այդպես չէ։ Նրա հետ երկար տարիներ աշխատելով, անձնական կոնֆլիկտների պատճառով աշխատանքից դուրս գալով, նրան չսիրելով հանդերձ, այնուամենայնիվ տղավարի ասում եմ.
Սերժ Սարգսյանին կարելի է մեղադրել շատ բաների մեջ ու մեղադրել էլ եմ, բայց Սերժը երբե՛ք դիշովի տղա չի եղել, միշտ եղել է իր խոսքի տերը։ Եւ եթե նա ասեց, որ կգնա ու չգնաց, նա չգնաց էքստրեմալ պայմաններից դրդված։
Հիմա գանք հեղափոխությանը.
Երբ, այսօր գրել էի՝ Նիկոլը Միշիկի չիշիկն է, գուցե շատ անդուր էի գրել, բայց նկատի ունեի Միշիկի մոտ գործիք է աշխատել։ Բայց դա դեռ չի նշանակում, որ մինչև հիմա աշխատում է։ Իսկ Նիկոլը ու՞մ մոտ որպես գործիք չի աշխատել, կամ ում չի գցել՝ Լևոնին չի գցել ժամանակին, Բաբիկին չի գցել, Կոնգրեսին, Ծռերին, Զարուհուն, Ելք-ին, Գեղամյանին, ԱԺ-ին, ինձ, բոլորին-բոլորին…միշիկը ի՞նչու պետք է բացառություն լիներ որ… այո հեղափոխության կեսից, Մոսկովյան երկրորդ այցից հետո գցեց նաև Միշիկին ու մնացածներին՝ վերջնականապես բռնելով Սորոսականների, աղանդների ու գոմիկների պոչը։ Իշխանության վերնախավը լցրեց իր հարազատներով բարեկամներով, գոմիկներով… մարդ ու կին զգացին փողի ու կայֆերի համը՝ մոռանալով պետական շահը։
Լավ Սերժը նստեց վարչապետ ու տեսնելով միջազգային ճնշումները, գերտերությունների ահաբեկումները, հուսահատ՝ ամեն գնով տարածքները հետ չհանձնելու մտայնությամբ գնաց մի քայլի, որը մենք անվանում ենք հեղափոխության իմիտացիա…
Միշիկի միջոցով դուրս եկան էս ոչխարի վրա, որը տվյալ պահին ամենահարմար տարբերակն էր, և իրականացրին այս ֆարսը՝ հանուն Ղարաբաղի շուրջ գտնվող ազատագրված տարածքների պահպանման։
Իհարկե, Դուք կասեք, բա ի՞նչ եղավ Կանադայից ֆինանսական հոսքեր, Սորոս, աղանդ բան ման։
Այո, իմիտացիան շատ լավ էր նախապատրաստած՝ ֆինանսները պետք է գային դրսից, գրանտակերներ էլ պետք է խառնված լինեին, աղանդ էլ, գոմիկներ էլ, բա որ հավատային. այլապես ես ու լֆիկը որ անեինք, ո՞վ կհավատար…
Չի բացառվում, որ այս ամեն ինչը, ո՞չ թե դեմից Սերժը նախապատրաստեց, այլ դա վաղուց էր նախապատրաստվում։ Գոմիկներն ու Սորոս գրանտակերները սա վաղուց էին նախապատրաստել, բայց այսպիսի օպերացիայի մասին հատուկ ծառայությունները չէին կարող չիմանալ։ Ու չի՛ բացառվում, որ Սերժը աչքաթող արեց այս վիճակը կանխամտածված, մտածելով՝ գոնե այս հեղափոխությունը մի որոշ ժամանակով պահի տարածքները։
Ես Ձեզ վստահեցնում եմ, եթե այս հեղափոխությունը լիներ իրական, երկրում հաստատվեր հետ հեղափոխական ժողովրդավարություն, անհնար բան է, որ գոնե միջազգային հանրությունը մեր մեջքին չկանգներ՝ թեկուզ և տարածք չտալու պահով, հնարավոր բան չէր որ իրական հեղափոխական ղեկավարի հետ այսպես խոսեին, նրա ղեկավարած երկրի հետ բացահայտ ուլտիմատումներով խոսեին… մի քիչ կհամբերեին, կտեսնեին՝ ո՞վ է, ի՞նչ է ու նոր քայլեր կանեին, բայց այդպես չեղավ…
Ինչ էլ որ եղած լինի, իմ խորին համոզմամբ, հեղափոխության պուսկը տվել է հենց Սերժ Սարգսյանը ու դրա համար՝ ապագայում, պատմաբանների կողմից շատ լուրջ դրվատանքի է արժանանալու։
Շատ տարիներ հետո, երբ մենք չենք լինի, իսկ շատ գաղտնի արխիվներ արդեն հասու կլինեն պատմաբաններին, Սերժ Սարգսյանի այս՝ տարածքները պահելու համար արած հուսահատ քայլը պատմություն գրողները կդիտեն որպես հայրենասիրության վերջին, կամ հայրենասիրության հուսահատ ճիչ՝ սա ես Ձեզ ասում եմ որպես պատմաբան։
Լավ արվեց այդ իմիտացիան, ու այնպես էլ չէ՛ է, որ վա՛տ արվեց, կամ համոզիչ չէր, կամ էլ սկզբնական շրջանում Հայաստանին դիվիդենտներ չբերեց…
Արտաքին հարաբերություններում ամեն ինչ շատ նորմալ էր ընթանում, աշխարհը սկսեց հարգել, կոկոլը մատ էր թափ տալիս աշխարհի վրա, ասում էր՝ Ղարաբաղի հարցը ժողովուրդը պիտի լուծի,դա արդեն նշանակում էր, որ զիջումներ չեն լինելու ու ոչ ոք չէր կարողանում ձայն հանել։ Անգամ Պուտինի պես տղեն ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի պահով ասելիք չուներ, բայց…բայց…
Բայց մինչև Նիկոլի մոսկովյան երկրորդ այցը. դեռ առաջին այցից հետո էլ այս ապուշը շատ ինքնավստահ էր ու անհողդողդ, բայց ինչպես միշտ է եղել Նիկոլի կյանքում, տարվեց փողով ու միահեծան իշխանության մոլուցքով, գցեց նաև Սերժին, Միշիկին, ԱԱԾ-ին բոլորին, կինն էլ շաբաթներով Մոսկվայում նախապատրաստեց այս ապուշի այցը և սրա՝ Կրեմլ երկրորդ այցից հետո, իրավիճակը կտրուկ փոխվեց, ծախեցին հայրենիքը, բռնեց պարտվողական դիրք՝ տարածքները դնելով հանձնման վտանգի տակ։
Իսկ թե ու՞մ տանը ժամ ու կես զրույցից հետո գնաց օդանավակայան ու թռչեց Մոսկվա դա հետո մի օր նկարներ կգցեմ՝ ո՞ւմ տանն էր ու ի՞նչ դասախոսություն էր լսում։
Հիմա տարածքները ասում են պետք է հետ վերադարձնել ու դա ասում են չորով…
Ուզում ե՞ք իմ կարծիքն իմանալ այս հուսահատ վիճակից դուրս գալու.
Իշխանությունը պետք է տրվի մեկի՝ դա կլինի Պողոսը, Կիրակոսը թե՞ Ռոբերտը, թե՛ ես, միայն մի՛ բանի համար՝ իբր գործին մի հատ ծանոթանան, որոշ ժամանակ շահեն ու տեսնենք ի՞նչ կլինի։ Եվ սա պետք է արվի շա՛տ արագ… թեպետ քիչ հավանական տարբերակ է, բայց տարբերակ է…..
Հ.Գ. միայն խնդրում եմ քոմենթներում չգրեք՝ տարածք տվողը չի՛ ծնվել, տարածք տվողին մեջքից ես եմ խփելու… դրանք նա ֆուֆու խոսակցություններ են՝ ստեղծված պուբլիկայի
համար…
Արմեն Արգինյան
Այս նյութը դիտել են - 7826 անգամ