Մակունց ջան, խորհուրդ եմ տալիս գտնել սեփական ուղեղի վերջին տարրերը և հրաժարական տալ2018-11-22 00:58:00
Հրաչյա Միքայելյանը ՖԲ իր էջում գրում է.
![](files/3b7ba6167/11463/92143c4b7366.jpg)
Ես երբևէ չեմ մեղադրի Լիլիթ Մակունցին, որ նա չի կարողանում անել իր աշխատանքը, նա ջանք ու եռանդ չի խնայում բոլորին ապացուցելու համար, որ մշակույթի ոլորտի հետ բացարձակ կապ չունի և որ իր այդ պաշտոնին հայտնվելը պատահականություն է:
Էս մարդը էլ ինչ անի, այ Վարչապետ ջան, որ հասկանաս` ինքը չի կարա մշակույթի նախարար լինի...Մակունցի համար գոյություն չունի «Արամ Խաչատրյանի» անվան համերգասրահ և «Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական» թատրոն: Մակունցի համար կա օպերայի շենք հասկացությունը:
Էդ մարդուն չեն ասել, որ այս շենքում երկու դահիլճ կա...
Նա մերժել է Վահագն Հայրապետյանի վերջին հրաժեշտը կազմակերպել «Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական» թատրոնում, պարզաբանելով,որ «Արամ Խաչատրյանի» օպերայի շենքում այն կազմակերպելը սխալ է: Բայց շատ ավելի մեծ խայտառակություն է այն, որ մի քանի ժամ անց Մշակույթի Նախարարության պաշտոնական էջում գրել է, որ ժամկետները շատ սուղ էին...ցիտում եմ` պայմանավորված է ընթացակարգը սեղմ ժամկետում իրականացնելու անհնարինությամբ:
Այսինքն՝ մեր մշակույթի նախարարը կարծում է, որ երկու ամիս առաջ պիտի տեղյակ պահեն,երբ են ծրագրել կազմակերպել Հրաժեշտի արարողությունը:
Մակունց ջան, խորհուրդ եմ տալիս գտնել սեփական ուղեղի վերջին տարրերը և հրաժարական տալ, քանի ամբողջ թիմիդ վերջնական չես խայտառակել:
Քո հնարավորության մաքսիմումը թատրոնի և համերգի տոմսեր բաժանելն է թոշակառուներին, խնայիր մեզ, հերթական անգամ մի ապացուցիր,որ քո միակ կարողությունը սեփական տգիտության ցուցադրությունն է:
Այս նյութը դիտել են - 2596 անգամ