Սթափության կոչ Արամ Զավենի Սարգսյանին և Սասուն Միքայելյանին2018-11-25 13:44:00
Արամ Սարգսյան և Սասուն Միքայելյան Ձեզ լրջանալու և սթափվելու կոչով դիմում է ԵԿՄ անդամ Հեղինե Ղազարյանը։
![](files/3b7ba6167/11473/4f2c98f424d113325.jpg)
Պարոնա՛յք, եթե Ձեր երկուսի միջև պայքար է գնում ԵԿՄ վարչության նախագահ դառնալը ,ապա Ձեզ մեծ հիասթափություն է սպասվում։Ես ու շատերս պայքարելու եք արդարությունը վերականգնվելու համար։
Պարոնա՛յք, եթե դուք իսկապես կռված հերոսներ լինեիք և մարդ տեսակ /որն խիստ կասկածելի է/,ապա կհասկանայիք, քանի դեռ Մանվել Գրիգորյանի մեղքը ապացուցված չի՝ ապա մենք բոլորս պարտավոր էինք լինել մեր զորավարի կողքին։Բայց դուք Ձեր զորավար ընկերոջը լքեցիք , թողնելով մենակ ,թշնամու գնդակից վիրավոր ընկած ու փախաք որպեսի պաշտոն ստանայիք,Ինչը որ անգամ չարեցին ապրիլյան պատերազմի մեր անփորձ երիտասարդ հերոսնները։
Արամ Սարգսյան ԵԿՄ հիմնվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով,բայց Սպարապետից հետո Զորավար Մանվել Գրիգորյանը 20 տարի ԵԿՄՆ պահեց, հզորացրեց և ամբողջ աշխարհին ճանաչել տվեց Սպարապետի հիմնած ԵԿՄ կառույցի անկոտրում ուժը։
Արամ Սարգսյա՛ն, միթե՞ մոռացաք որ Սպարապետից հետո Մանվել Գրիգորյանը միակններից էր իր որդինների հետ միասին, որ մնաց հավատարիմ Ձեր ընտանիքին և Մանվել Գրիգորյանը միակներից էր, ով խոնարհվում էր Գրետա մայրիկի առաջ։Հիմա՝ ի՞նչ... մոռացվեցին այդ ամենը, մոռացվեցին Զորավարի ով լինելը , հիմա պայքար եք տանում ԵԿՄի համար։
Ուրեմն՝ Սասուն Միքայելյան և Արամ Սարգսյան սթափվե՛ք Մանվել Գրիգորյանին շինծու կալանավորելը դա դեռ չի նշանակում, թե դուք կարող եք Ձեզ տան գլխավորը զգալ. ԵԿՄն շատերիս տունն է և տանտերը միայն Մանվել Գրիգորյանն է և դուք կարող եք միայն տան անդամ համարվել, բայց տան գլխավորը Սպարապետից հետո՝ միայն Զորավարինն է։
Հեղինե Ղազարյան,
ԵԿՄ անդամ
Այս նյութը դիտել են - 3611 անգամ